26 May 2016

Ինչպես հայկական մեդիաները կլուսաբանեին Ավարայրի ճակատամարտը

lragir - Նոր դավադրություն. Տիզբոնը խաղաղապահներ կտեղակայի Տղմուտ գետի շրջակայքում
blognews - Շուշանիկ Մամիկոնյանը ավանդական տարազով սելֆի է հրապարակել
Հայլուր - Վարդան Մամիկոնյանի բացառիկ հարցազրույցը կառքում ՝ Ճորա պահակից վերադառնալու ճանապարհին. հայ-պարսկական հակամարտ զորքերի բախման արդյունքում կորցրած 800 հեկտարը որևէ ռազմավարական նշանակություն չունի
shamshyan - Մուշկան մականունով բաշիբոզուկը կրոնափոխության քողի տակ բացված ատրուշանի կրակով փորձում էր խոզի խորոված անել
orer.am - Նոյեմբերյանցի ռազմական փորձագետի կարծիքով պարսկական հարբած փղերը անզոր կլինեն մարտնչել, եթե նրանց պեչատնի արաղի փոխարեն, տնական արաղ մատուցվի
hetq.am - Ցմահ դատապարտյալ Վասակ Սյունու նամակը Հազկերտ թագավորին. ազատությունը կրոնից վեր է

ilur.am - Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին հանդիպել են. հանդիպումը տեղի է ունեցել Մամիկոնյանի նախաձեռնությամբ և վերջինիս ամրոցում
7or.am - Ինչու են վասակամերձ դհոլ-եղիշեները սարսափում Արշակունյաց դինաստիայի վերադարձից
ՀԺ - Նիկոլ Մամիկոնյան. կրոնափոխության դեմ պաքարի համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մարզպանություն
civilnet - Քո գրպանից Մատյան գնդին


No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...