Showing posts with label Այլ. Show all posts
Showing posts with label Այլ. Show all posts

9 Sept 2016

Նորածնին վերաբերող վտանգավոր և անիմաստ խորհուրդներ: Սնահավատություն և միֆեր:

1. Նորածնի մեջքի «փշերը» ալյուրով տրորի, թող դուրս գան։
2. Անկողնում աչքի ուլունք կախի, որ չարքերը չգան։
3. Գիշերով երեխու շորերը դուրս մի կախի, դևերը կգան։
4. Մթին դուրս հանելուց ծոցի մեջ հացի կտոր դիր, որ սատանան չմոտենա։
5. Էդ կաթդ ի՞նչ ա որ, ջուր ա, երեք ամսականից հոնի կոմպոտ, բորշ ու խաշլամայի ջուր տուր, մեղք ա, սոված ա մնում։
6. Հետո ինչ, որ 40 աստիճան ա, բգով բլուզ, գուլպա ու գլխարկ չմոռանաս դնել։
7. Կերակրելու պահին ջուր մի խմի, երեխեն «ծարավ կանցնի»։
8. Էն չիպսը ու կոլան տուր, հլը նայի ոնց ա վրան նայում, աչքը վրան կմնա։
9. Խոդունոկ խի՞ չես գցում, չի քայլի։
10. Յաաա, ո՞նց, տասը ամսական ա ու ատամ չունի, կալցիում տուր։
11. Վայ, ատամ ա հանու՞մ։ Բա լնդերին կոնյակ քսի, որ չցավա։
12. Եռման ջուր լցրու գլխին,որ շուտ ատամ հանի։

18 Jul 2016

ԻՆՏԵՐՎՅՈՒ (աստրալ պատմութիւն)

- Բարեւ ձեզ։ Կարելի՞ է ներս գալ։
- Յամեցէք, յամեցէք։
- Մենք պայմանավորվել էինք հարցազրույցի համար։
- Տակաւին յիշեցի։ Դուք ո՞ր լրատուամիջոցն էիք ներկայացնում։
- Ցնցիչ.am. Մեր նպատակն է՝ ցնցել ընթերցողին ու համացանցը։
- Ուրեմն դուք շիտակ յասցեով եք եկել։ Իմ գիւտը արդեն իսկ ցնցել է գիտական հանրութիւնը։
- Կարո՞ղ եմ սա դնել այստեղ։
- Աս յի՞նչ է։
- Ձիկտոֆոն։ Որ հետո լսեմ ու սխալ բան չգրեմ։
- Հաաա, յետոյ լսելը կարեուոր մըն է։ Դրեք։
- Ահա։ Նախ, ներկայացեք։
- Շար աղուոր։ Անունս է Իշխան, ազգանունս՝ Գրիգորյան։
- Այսքա՞նը։
- Դե, ծնուել եմ Մարալիկում, ավարտել եմ քաղաքի միջնակարգ դպրոցը։ 
- Իսկ ձեր պաշտոնը, կամ կոչումը։
- Հիմա տաքսի կը վարեմ։ Հիմնականում Մարալիկից Գյումրի։
- Գիտական կոչո՞ւմ։
- Առայժմ չունեմ։ Բայց ատենախոսութեան յամար դիմած եմ։ Երեւի շուդով պիտ լինի։
- Շատ լավ։ Պատմեք ձեր հայտնագործության մասին։
- Դա մեծ յայտնագործութիւն է։ Ես ապացուցել եմ, որ կյանքը Երկիր մոլորակին վրա առաջացած է Հայերուց 100 հազար տարի յառաջ։
- Հետաքրքիր է։ Ինչպե՞ս եք դուք դա ապացուցել։
- Մի ամիս յառաջ երազ մը տեսած էի։ Սորբ Գրիգոր Լուսաուորիչն էր այցելած։ Ասաւ «Իշխան, Նոյեն ետք դուն իս։ Յաջորդ ջրհեղեղն է պատրաստվում։ Գնա այսինչ տեղը ու սպասե հրահանգներուն»։ 

26 Jun 2016

«16+» ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

[1] Հայերենի բարբառներում տարածված են սեռական անդամների «մրգային» անվանումները (հիմնականում՝ մեղմասություն/էվֆեմիզմ, երբեմն էլ մանկական լեզվում, ժարգոնում կամ ծածկալեզվում)։ Ահա մի քանի օրինակ.
ԹՈՒԶ՝ Ասլանբեկի և Ոզմի բարբառներում նշանակում է ‘vulva = իգական սեռական անդամ’ (ՀԱԲ 2, 202a)
ԾԻՐԱՆ՝ Ղարաբաղի ծածկալեզվում՝ ‘vulva’ (Աճառեան 1913, 515b; ՀԱԲ 3, 244a)
ՄԱՄՈՒԽ ‘սալոր’ > Նոր Նախիջևան՝ ‘vulva’ (ՀԱԲ 3, 244a)
ՇԷՖԹԱԼԻ (թրք.) ‘դեղձ’ > ‘vulva’ (ՀԱԲ 3, 244a)
ՓՇԱՏ > Ղարաբաղում՝ ‘երեխայի penis’ (Աճառեան 1913, 1073b), և ոչ միայն Ղարաբաղում

[2] Որոշ դեպքերի համար բարբառագիտական կամ խոսակցական գրանցում գուցե չունենք, բայց շատերիս է հայտնի նաև հետևյալ մրգանունների կիրառությունը սեռական անդամի փոխարեն՝ ԴԱՄԲՈՒԼ, ԽԻԱՐ, ՇԼՈՐ (կամ հոգնակի ՇԼՈՐՆԵՐ՝ այս դեպքում ‘testiculi’ իմաստով), ՏԱՆՁ և այլն։

«ԾԱՄԹԵԼ» ՊԱՐԵՐԳԸ ԿԱՄ (այսպես կոչված) ԾԻՍԱԿԱՆ ՍՏՐԻՊՏԻԶ

1. Ստրիպտիզը սովորաբար թանկ է նստում: Էս մի «ստրիպտիզն» էլ ինձ վրա թանկ նստեց, քանի որ համարյա երկու անգամ գրեցի. առանց գրածս պահպանելու (save անելու) ոգևովորված գրում էի, ու երբ հասա այն տեղին, երբ աղջիկը տղային, ծամթելը ծովից հանելու դիմաց, առաջարկում է ամենաթունդ պարգևը («Զիմ գոտուց ցածր կ’իտամ»), հենց այդ պահին լույսերը տարան: Համակարգիչն աղմուկով անջատվեց, գրածիս մի զգալի մասը կորավ. ահագին զահլա գործ էր վերականգնելը… Հոլանդիայում շատ հազվադեպ է լինում, որ լույսերը կտրեն. էն էլ` առանց նախազգուշացնելու: Հոլանդացիք դրանով կրկնակի նոստալգիա խփեցին. մեկ` լույսերը տանելով ինձ գցեցին 1990-ականների հայկական իրականություն, մեկ էլ` ստրիպտիզի թունդ պահը կտրող սովետական ցենզուրա… :)

Նախորդ քննարկման մեջ հարց հնչեց «Զինչ ու զինչ տամ լողվորչուն» հայտնի պարերգի ու դրա մեջ գործածված բառերի մասին: Արդեն ասացի, որ ընդունելի չեմ համարում ԶՈՄԱ բառը սանսկրիտ SOMA ըմպելիքի անվանումից բխեցնող ստուգաբանությունը: Կա շատ ավելի հեշտ ու թափանցիկ բացատրություն. դա հայերեն բարբառային ԶՈՄԱ ‘յայլա, արոտավայր’ բառն է, որ իսկապես գոյություն ունի Վանի ու Շատախի բարբառներում (հիմա էլ կենդանի է, օրինակ, Հրազդանում). ու ՀայԼեզԲրբԲառ Ա, 2001, 419a-ում էլ այս քննվող երգի ԶՈՄԱ-ն բացահայտորեն հենց այս բարբառային բառի հետ է նույնացվում: Ճիշտ ինչպես ունենք Յայլա-ջան-յայլա ծիսական հանգերգը` ՅԱՅԼԱ ‘արոտավայր’ հոմանիշից:

26 May 2016

Ինչպես հայկական մեդիաները կլուսաբանեին Ավարայրի ճակատամարտը

lragir - Նոր դավադրություն. Տիզբոնը խաղաղապահներ կտեղակայի Տղմուտ գետի շրջակայքում
blognews - Շուշանիկ Մամիկոնյանը ավանդական տարազով սելֆի է հրապարակել
Հայլուր - Վարդան Մամիկոնյանի բացառիկ հարցազրույցը կառքում ՝ Ճորա պահակից վերադառնալու ճանապարհին. հայ-պարսկական հակամարտ զորքերի բախման արդյունքում կորցրած 800 հեկտարը որևէ ռազմավարական նշանակություն չունի
shamshyan - Մուշկան մականունով բաշիբոզուկը կրոնափոխության քողի տակ բացված ատրուշանի կրակով փորձում էր խոզի խորոված անել
orer.am - Նոյեմբերյանցի ռազմական փորձագետի կարծիքով պարսկական հարբած փղերը անզոր կլինեն մարտնչել, եթե նրանց պեչատնի արաղի փոխարեն, տնական արաղ մատուցվի
hetq.am - Ցմահ դատապարտյալ Վասակ Սյունու նամակը Հազկերտ թագավորին. ազատությունը կրոնից վեր է

6 May 2016

Ընտրովի կենդանասիրություն

Ինտերնետում մեծ տարածում ունեն տեսանյութերը որոնցում ցուցադրվում է տնային կենդանիների մասսայական մորթը ֆերմաներում և սպանդանոցներում, այդ թվում նաև մինչև առևտրի կետեր անցնող ճանապարհը։ Սա հիմնականում առաջացնում է կարճաժամկետ քննադատական ալիք և բուսակերության պրոպագանդա։

Սպանության ձևն ու մեթոդը, իրականում, տխուր է միայն մարդու համար այն էլ ընտրովի ճանապարհով: Խոզի, ոչխարի սպանության պատճառով միգուցե և սիրտդ ցավի, իսկ ճանճ սատկացնելիս՝ ոչ: Առյուծ և պանդա սպանելը կարող է և օրենքով պատժվել ու մեծ քննարկման առարկա դառնալ: Եթե մարդու սպանությունից բացի մերժում ենք նաև սպանության այլ օրինակները (շուն, կով ...), ապա պետք է մերժել դրա յուրաքանչյուր ձև, դրսևորում ու մեթոդ: Ինչպե՞ս պիտի սահմանվի թե որ օրգանիզմն ունի ապրելու իրավունք, իսկ որը՝ ոչ։  Մարդը զարգացման ու գիտակցության այդ աստիճանին դեռ չի հասել ու մոտ ապագայում դժվար էլ հասնի: 

Ճանճորսիչ
Եթե հավի ճտերի, խոզի, կովի մորթը դաժան և անմարդկային է թվում ձեր համար, հետևաբար նաև նկարում բերված ճանճորսիչի օրինակը պիտի էլ ավելի անմարդկային համարվի։ Դանդաղ մահն առավել սարսափելի Է։ Իսկ որքան նկատել եմ էս առումով որևէ բուսակեր չի արտահայտվել։ Միգուցե՞ ողնաշարավորներն առավել արժանավոր են քան անողնաշարավորները։ Քանի՞ անգամ սատկացրած կլինեք ձեր սենյակ, խոհանոց մտած և անվերջ բզզացող ճանճին։

Դե ընտրովի կենդանասիրությունն արդեն այլ ժանրից է ...

25 Mar 2016

Electric Yerevan

Armenia | Protests against a hike in electricity rates

(June 20, 2015–September 11, 2015)




6 Mar 2016

ՀԱՎԱՔԱԿԱՆ ՍՏԱԼԻՆԸ


Գյուղի մեր ամառանոցում կաղնե ծանր գրապահարան կար գրքերով լեցուն : 20-60 թվականներին հրատարակված գրքեր էին : Հատկապես , դրանցից մեկը, երբեք չեմ մոռանա, կոչվում էր ,,Կլոր Տարի,, (մանկական տարեգիրք - 1954): Հիմա կարող եմ ասել, որ հետագայում աշխարհե աշխարհ թափառելուց հետո երբեք չտեսա պոլիգրաֆիական նման կատարելությամբ հրատարակված մանկական գրականություն . անբասիր հմտությամբ ընտրված հեքիաթներ ու պատմվածքներ, բարձրաճաշակ պատկերազարդում, գերազնիվ տպագրական թուղթ, լուսանկարները փափուկ մոմաթղթով վարագուրված :

21 Jun 2015

Թքե՞լ են Ձեզ վրա

Լուսանկար | 168.am
Սկզբից՝ մի ակնթարթ վախեցա, հետո զարմացա, երբ օրվա փոստի մեջ ոստիկանությունից ուղարկված ծրարը տեսա: Մինչ ծրարը կբացեի, ֆիլմի ժապավենի նման Հոլանդիայում ապրածս անցյալ տարիներն արագացված կադրերի նման մի քանի ակընթարթում, անցան աչքերիս դիմացով: Կադրերը ետ ու առաջ անելով փորձում էի հիշել երբ և ինչ եմ արել, որ ոստիկանությունն ինձ հիշել է: 
Չգտա ու ոչ մի բան չմտաբերեցի, բացի դիսկոներում ուսանողական տարիներին մի քանի անգամ էքսթզի հաբեր կուլ տալուց ու 2 անգամ էլ առանց տոմսի գնացքում երթևեկելուց, իսկ ծրարի բացելը ինձ համար արդեն մի ամբողջ հավերժություն թվաց: Ծրարը բացվեց (վերջապես): Խնամքով ծալված, ոստիկանության լոգոտիպով ու հասցեով մի նամակ էր.

«Մեծարգո տ-ին Տեր Արամյան,

Ներքոհիշյալ՝ ցանկանում ենք Ձեզ հայտնել, որ Ձեր վրա թքողներին հայտնաբերել ենք: Պարոնայք ..... -ները (2 արաբական ծագումով ազգանուններ) հայտնաբերվել և այժմ գտնվում են ժամանակավոր մեկուսարանում: Եթե Դուք, դեռ ուզում եք Ձեր բողոքը մինչև դատական մարմիններին հասցնեք, ապա կխնդրեինք մինչև սույն թվականի 1-ը օգոստոսի համապատասխան մարմիններին տեղյակ պահել Ձեր մտադրությունների մասին: .. ... .. այս հեռախոսահամարով կարող եք կապնվել պ-ն Կոհենի հետ մանրամասն ինֆորմացիայի համար:

24 Apr 2015

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ vs. ՄԵՆՔ

Ուզու՞մ ենք վրեժ լուծել Ցեղասպանության համար, ուզու՞մ ենք հայանպաստ գործ անել, խնդրեմ, անելիքները ծով են, ընդ որում՝ բոլորիս համար՝ հայաստանցի թե դրսեցի, աշակերտ թե ուսանող, ուսուցիչ թե դասախոս, հողագործ թե գիտնական, բժիշկ թե ձեռներեց... Չենք կարող չմորմոքվել Մասիսի ու մնացյալի համար, բայց պետք է կենտրոնացնենք մեր ուժերը Արագածով պսակված մեր ներկա հայրենիքի շենացման վրա: Մեզնից ամեն մեկը կարող է ներդնել իր անփոխարինելի լուման (փոքր թե մեծ՝ կապ չունի. ժողովուրդն ասում է՝ «Մգան շեռն էլ է ջախչին օգուտ»).
Ամեն մի լռեցված հայերենախոսի դիմաց՝ մի գրագետ ու կառուցողական տեքստ (ո՛չ թե լատինատառ խեղագրությամբ ազգայնամոլական պաթետիզմ).
Ամեն մի տասնյակ սպանված կամ որբացած մանուկների կամ պատանիների դիմաց՝ մեկ մանկապարտեզի կամ դպրոցի կառուցում կամ նորոգում (ո՛չ թե նոր եկեղեցու կառուցում).
Ամեն մի մարած ջահել հոգու կրակի դիմաց՝ գոնե մեկ աշակերտիդ հոգում վառածդ մի կայծ (այլապես քեզ ուսուցիչ ասողի տիրոջ մաման...).
Ամեն մի սպանված ուսանողի դիմաց՝ գոնե մեկ ուսանողիդ թեզի բարեխիղճ ընթերցում ու գրագետ խորհուրդ (ո՛չ թե նրա դեմ իջեցրածդ նախանձի կամ ընչաքաղցության շլագբաում).
Ամեն մի սպանված հայ զինվորի դիմաց՝ ծառայությունից պլստալ կամեցող մի հարուստաճտի բռնի զորակոչություն կամ բանակում անօրենություն անող մեկ սպայի կամ «լավ տղու» ոտերի ջարդում (ո՛չ թե բանակի անբովանդակ գովք).

23 Apr 2015

Եվ այս պատմության մեջ մխիթարականն այն է, որ աշխարհում մեզ դեռ լուրջ են ընդունում

... Կախաղաններ, զոհեր, երեխաների կմախքներ, գանգեր և այլ սարսափազդու տեսարաններ, իրենց հոլովակներում պարտադիր ընդգրկել են իրենց հարգող բոլոր երգիչները:
Եվ ի՞նչ նպատակ է հետապնդում այդ սոսկալի կադրերի չարչրկումը հեռուստատեսությամբ. տասնյակ, հարյուրներով տղամարդիկ գլխիկոր քայլում են՝ մեկ-երկու ձիավոր թուրքի կամ քրդի ուղեկցությամբ: Առանց ընդդիմանալու: Հետո արդեն շարված են՝ տասնյակ, հարյուրավոր տղամարդիկ, հնչում են կրակոցներն, ու ընկնում են տասնյակ, հարյուրավոր տղամարդիկ…
Կանանց, երեխաների հետ կապված կադրերն արդեն դիմանալու չեն:
Հետաքրքիր մի օրինակ. հրեական հոլոքոստի ամբողջական անվանումը հնչում է այսպես. «Հոլոքոստ և հրեական քաջություն» … Եվ հետո, հոլոքոստի ճանաչման համար հրեաները դռնեդուռ ընկած չեն: Հոլոքոստը չեն իջեցրել բրենդի մակարդակի: Դա քաղաքական գործիք է, որից մինչ օրս նրանք դիվիդենտներ են ստանում:

17 Apr 2015

Ինչու՞ են ռուսաստանաբնակ հայերի շահերը ներկայացնում ծախու պնակալեզները

Տարբեր երկրներում տեղի համայնքների ջանքերով Հայոց ցեղասպանության վերաբերյալ  ցուցանակներ, պաստառներ են տեղադրում, իսկ ահա Ռուսաստանում տեսեք թե ինչ հայտարարություն է անում _ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ _ вице-председатель Союза армян России Герман Ананянц-ը: Իսկ հիմա մեջբերում տվյալ անձնավորության խոսքից:

"... сейчас мы не имеем права делать нечто подобное, так как мы находимся в другой стране ... в эти дни неправильно вывешивать плакаты на тему Геноцида, это же не 9-ое мая, которое касается всех народов? Это – не праздничный вечер, чтобы вывешивать плакаты"

Այս միտքը սկզբի բառից մինչև վերջին բառը համապատասխանում է աբսուրդի ժանրին:
Անհասկանալի է թե նմանատիպ անինքնասեր երևույթերը ի՞նչ հիմունքներով են տեղի հայության շահերը պաշտպանում: Ու ովքեր են ընդհանրապես "Союза армян России" կոչեցյալները: Հերթական ծախված պուտինիստնե՞րը: Ինչպես սրա դեգրադացված ուղեղը մտցնել, որ Հայոց ցեղասպանությունն էլ "касается всех народов":  (Ամբողջ հարցազրույցը՝ Analitik.am)

12 Apr 2015

Kanye West gives free concert in Armenia, jumps into Swan lake (VIDEO)

Kanye West jumped in the middle of Swan Lake (Armenia)
Famous rapper Kanye West gave an exclusive and free concert in the heart of Armenia's capital city Yerevan – Swan Lake. The concert was broadcast throughout the whole world. Kanye jumped into Swan Lake and a lot of fans followed him. The 21-time Grammy winner splashed around in the water as he sang six of his hit songs swarmed by passerbys, much to the surprise of the police who quickly shut down the show. Kanye certainly gave the people of Armenia a production to remember.

Kim Kardashian is really excited about her last night in Yerevan and the concert of Kanye West.

What a crazy night! Kanye wakes me up & says he's doing a free concert in Yerevan, Armenia! I throw on sweats & we head out! Thousands of people were there! Kanye jumped in swan lake to be closer to the crowd on the other side & so many people jumped in too! It was such an exciting crazy night! So happy I got to rock out with everyone in Armenia on our last night here!!!! #EpicNight #ArmenianPride 

Link INSTAGRAM

26 Mar 2015

ՀԳԱԴ | 2015 մարտի 8

«Հայոց լեզվի և մշակույթի ակունքներն ու պատմական զարգացումը» թեմայով հայագիտական արշավային դասընթաց (ՀԳԱԴ):

ՀԳԱԴ-ը նվիրված է Հայոց լեզվի և մշակույթի ակունքների ու պատմական զարգացման հիմնահարցերին և դրանց հետազոտման մեթոդաբանության խնդիրներին: Կազմակերպվում է 3 տարին մեկ անգամ բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի դասախոս Հրաչ Մարտիրոսյանի և նրան աջակցող թիմի ջանքերով: Մասնակցել կարող են Հայաստանի բուհերում սովորող այն ուսանողները, որոնք զբաղվում են հայագիտությամբ և լրագրողական գործով:




ՀԳԱԴ 2014-ի ընթացքում գիտարշավի մասնակիցների միջև ձևավորվեց ամուր ընկերություն: Խմբի տղաներով որոշեցինք մարտի 8-ին հաճելի անակնկալ մատուցել մեր աղջիներին:

26 Feb 2015

ISIS-ի զինյալները ոչնչացնում են միջագետքյան հնագույն հուշարձանները | ISIS Destroys Archaeological Treasures in Mosul (VIDEO)

ISIS Destroys Archaeological Treasures in Mosul (VIDEO)
ISIS-ի զինյալները տեսանյութ են հրապարակել թե ինչպես են ոչնչացնում Իրաքի Մոսուլ քաղաքի հնագիտական թանգարանի հավաքածուն: Հավաքածուն ներառում է շուրջ մի քանի հազար տարեկան շումերական, աքքադական, ասորեստանյան կոթողներ: Էս նույն անտարբերությամբ Աֆղանստանում ոչնչացվեց Բուդդայի հսկայական ժայռափոր արձանը ու նույն կերպ վարվեցիին նաև հարևան թաթարները ոչնչացնելով Ջուղայի խաչքարերը: Զրո արձագանք, զրո հետևանք:

Isis fighters 'destroy ancient artefacts at Mosul museum' (26 February 2015)
Footage is said to show militants in Iraq smashing statues with sledgehammers in bid to crush what they call non-Islamic ideas. Priceless 3,000-year-old artworks smashed to pieces in minutes.
Related Posts Plugin for WordPress, Blogger...