|
Մարշալ Հ. Բաբաջանյանի արձանի բացումը, 2016 |
Հայաստանի մոնումենտալ արձանագործական արվեստի ժամանակակից ուղղվածությունը կարելի է նկարագրել հետևյալ կերպ՝ պարտադիր ռեալիստական, բայց միաժամանակ տձև ու անհամաչափ, ռաբիս, անճաշակ, միջավայրից կտրված, պրիմիտիվ, անշունչ, վանող, գողաԳան, հակաէսթետիկ, ճնշող, ցածրարժեք, բռնապետական, պաթետիկ, կիտչային, պսևդոհայրենասիրական, լալահառաչ, գերեզմանոցային, գաղափարապես փուչ և «թքով կպցրած»։ Աղբ։
Ամբողջովին հարիր իշխող վերնախավի պատկերացումներին և իդեալներին՝ հակապետականություն, ցոփ ու շվայտ կյանք, թայֆայականություն, օլիգարխիա, ավազակապետական հիերարխիա, ագրեսիվ վարվելականոնաձև, մոլեռանդ կրոնապաշտություն, ցուցամոլություն, իռացիոնալիզմ։
Իհարկե այս ամենին նպաստում է նաև երկրի միլիտարիզացիան, ոստիկանական և ուժային համակարգերի անհամաչափ քանակական աճը, պետական ապարատի ուռճացումը, քսան և ավելի տարիների ընթացքում մշակույթի, հեռուստատեսության և կրթության ոլորտում հետևողականորեն իրականացվող դեգրադացման քաղաքականությունը, տգիտության, գողական մտածելակերպի և խավարականության սերմանումը, լուսավորական բոլոր տեսակի գաղափարների մերժումը, դրանց պիտակավորումը և հետադիմությունը։
Որպես բնական արդյունք իշխանական վերանախավի հետ միասին նույն արժեհամակարգի կրողն է դարձել նաև Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածը։ Ընդմիշտ Քյաբաբ։
|
Մարշալ Հ. Բաբաջանյանի արձանը, 2016 |
|
Սայաթ-Նովայի հուշարձանը Գյումրիում, 2015 |
|
Դուդուկահարների արձանախումբը Երևանի կենտրոնում, 2015 |
|
Մոսկվայում տեղադրված (1997 թ.) «Հայ - ռուսական բարեկամությունը» խորհրդանշող արձանի կրկնօրինակը Երևանում, 2013 թ.։ |
|
«Վերածնունդ» հուշարձան, Գյումրի, Բագրատունյաց այգի։ Նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերին։ Բացումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ |
|
«Կլկլան բաժակ» կոչվող ինչ-որ բաժակ մշակութային մայրաքաղաք Գյումրիում, 2013 թ. |
|
Կավե արձանները Երևանի փողոցներում իբրև իշխող վերնախավի ճաշակի արտահայտություն։ Նախաձեռնության սկիզբ՝ 2012 թ.։ Բազմակի անգամ ջարդվելուց հետո այս խաղալիքները անցան ընդհատակ։ |
|
Կիտչի վառ օրինակ։ Նմանատիպ այլ կիտչային ինստալյացիաների Հայաստանի քաղաքների բնակիչներն ականատես են լինում նաև Ամանորյա, և ոչ միայն, տոնակատարությունների ընթացքում՝ տարբեր եղնիկների, գորտերի, վարդագուն ֆլամինգոների, պինգվինների, հսկա թիթեռնիկների, բեգեմոԾիկների և այլ մետամորֆոզների տեսքով։ |
No comments:
Post a Comment