6 May 2016

Ընտրովի կենդանասիրություն

Ինտերնետում մեծ տարածում ունեն տեսանյութերը որոնցում ցուցադրվում է տնային կենդանիների մասսայական մորթը ֆերմաներում և սպանդանոցներում, այդ թվում նաև մինչև առևտրի կետեր անցնող ճանապարհը։ Սա հիմնականում առաջացնում է կարճաժամկետ քննադատական ալիք և բուսակերության պրոպագանդա։

Սպանության ձևն ու մեթոդը, իրականում, տխուր է միայն մարդու համար այն էլ ընտրովի ճանապարհով: Խոզի, ոչխարի սպանության պատճառով միգուցե և սիրտդ ցավի, իսկ ճանճ սատկացնելիս՝ ոչ: Առյուծ և պանդա սպանելը կարող է և օրենքով պատժվել ու մեծ քննարկման առարկա դառնալ: Եթե մարդու սպանությունից բացի մերժում ենք նաև սպանության այլ օրինակները (շուն, կով ...), ապա պետք է մերժել դրա յուրաքանչյուր ձև, դրսևորում ու մեթոդ: Ինչպե՞ս պիտի սահմանվի թե որ օրգանիզմն ունի ապրելու իրավունք, իսկ որը՝ ոչ։  Մարդը զարգացման ու գիտակցության այդ աստիճանին դեռ չի հասել ու մոտ ապագայում դժվար էլ հասնի: 

Ճանճորսիչ
Եթե հավի ճտերի, խոզի, կովի մորթը դաժան և անմարդկային է թվում ձեր համար, հետևաբար նաև նկարում բերված ճանճորսիչի օրինակը պիտի էլ ավելի անմարդկային համարվի։ Դանդաղ մահն առավել սարսափելի Է։ Իսկ որքան նկատել եմ էս առումով որևէ բուսակեր չի արտահայտվել։ Միգուցե՞ ողնաշարավորներն առավել արժանավոր են քան անողնաշարավորները։ Քանի՞ անգամ սատկացրած կլինեք ձեր սենյակ, խոհանոց մտած և անվերջ բզզացող ճանճին։

Դե ընտրովի կենդանասիրությունն արդեն այլ ժանրից է ...

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...