30 Jun 2016

Տարեցների իշխանություն

Մեր հասարակական կարգը գերոնտոկրատիայից (տարեցների իշխանություն) էլ ավելի տարօրինակ ա, քանի որ կյանքի բոլոր շերտերը վերահսկում են պարզապես տարիք առած մանուկները։
Քո անձնական որոշումներից չգիտես խի նեղացող կապռիզնի բարեկամների և այլոց սինդրոմը հիշեք։ Պարզ օրինակ. որոշում եք չափազանց նեղ շրջապատով ոչ-ավանդական հարսանիքիկ անել, իսկ չհրավիրվածները, ասենք՝ հրոխպոր կնգա պապու եզան գեղի քիթ-խոթող Հոռոմսիմ ծյան, նեղանում են։ Եքա մարդիկ։ Նեղանու՛մ։ Բարեկամության ճնշող ազդեցությունը գաղտնիք չի, ու ցավոք քչերն են կարում անիմաստ խաթրերով ու դոգմաներով չգնալ՝ անձնական կյանքը մի կողմ դնելով։ 

Դե իսկ հեքիաթներով ապրողների մասին էլ ընդհանրապես չսկսեմ։
Տարիքային դիսկրիմինացիա չեմ անում, որովհետև գրառումս հենց դրա դեմ ա ուղղված։ Պարզապես կան մարդիկ, որոնք մանկամիտ են ու էդպես էլ մնում են՝ անկախ ֆիզիկական տարիքից։ Ինչի՞ ա հասարակությունը պարտավոր նրանց «հարգել» (ընդհանրապես՝ հարգանքը վատ բան չի), «լսել» ու «ենթարկվել»՝ զուտ ապրած տարիների քանակի հիման վրա, որակական սկզբունքների վրա զոռով աչք փակելով։

Մյուս կողմից՝ «մանկամիտ»-ը բացասական երանգով եմ գործածում, այնինչ երեխաներից կարելի ա լիքը բան սովորել ու ընդօրինակել, ուղղակի մեծացած մանուկները, հիմնականում անգիտակցաբար, ամեն ինչ անում են, որ մեր օգտակար մանկական հատկանիշները թաղենք։ Ես սարսափում եմ ավագ սերդնի (շատ ընդհանուր եմ ասում, իհարկե) դոգմատիկ ելակետներից, որոնք ստիպում են հարցեր չտալ ու համակերպվել նորմերի, կարգերի ու բարքերի հետ։ «Դե հիմա տե՛նց ա»։ Ընդունի, որովհետև էդ ա ընդունված կարծիքը։ Մենք միշտ արել ենք էսինչ էսինչ բանը, ուրեմն ճիշտն էդ ա։ Մեր պապերը որ արել են՝ մի բան իմացել են։ Երեխան կհարցներ՝ «խի՞»։ Այ էդ «խի»-ն, կամ թող ըլնի՝ «ինչի»-ն, մեզ մոտ պակասում ա։ Ինչի՞ չեք փորձում վերլուծել ու գտնել դոգմաների ամրագրման բուն պատճառները։ Ի՞նչ պրակտիկ պատճառներ են ստիպել մարդկանց նոր հասարակական նորմեր հաստատել։ Իսկ էդ նորմերը կպել մնացել են, երբ որ արդի հասարակության մեջ դրանց պրակտիկ իմաստն արդեն վաղուց կորել ա։ Ուղղակի առանց մտածելու հետևում ենք դրանց, որովհետև՝ դե, բա՜նը... բա մեր պապերը-բա՜ն...


No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...