Սիրելի ախպերիկ, քանի որ ես շատ-շատ վաղուց հետևում եմ Ֆեյսբուքում հայտնի և ոչ-էդքան հայտնի, հին և ոչ-էդքան հին, լրիվ քոռ կացին ու հակառակը՝ չափազանց բիջ փեսիստների գործուենությանը, ապա ես թույլ կտամ ինձ այժմ ներկայացնել ձեզ այն բոլոր ֆեւյսբուքավարական հնարքներն ու առանձնահատկությունները, որոնք հատուկ են գրեթե բոլոր իշխանական պրոպագանդիստներին կամ նույն ինքը փեսիստներին:
Նշեմ, որ ստորև բերված բոլոր նկատառումներն ու մտքերը հանդիսանում են իմ խիստ սուբյեկտիվ կարծիքը և չեն հավակնում բացարձակ ճշմարտություն համարվելուն:
Եվ ուրեմն՝ փեսիստական ֆեյսբուքավարության առաջին և հավանաբար ամենահայտնի հնարքը՝ Սերժ Սարգսյանին անգամ կես-հնչյունով չանդրադառնալու, էդ մարդուն միտումնավոր անտեսելու կամ շատ հաճախ միտումնավոր թաքցնելու ձևն ա: Տեսեք, Ֆեյսբուքում կան լիքը-լիքը շատ ակտիվ օգտատերեր, որոնք անդրադառնում են բացարձակապես ամենինչին, կրկնում եմ՝ ԱՄԵՆԻՆՉԻՆ...ասենք Անկարայում կամ Նոյեմբերյանում մի հատ ագռավ մի քիչ բարձր տռի՝ սրանք էստեղ իսկույն մի որևէ բան կշարադրեն: Չգիտեմ, էնտեղ տափակ-ցինիկ հումոր ա, լուրջ կարծիք ա, թե վերլուծություն ա, բայց հաստատ մի բան գրելու են: Հորս արև բացառվում ա չգրեն: Իրենք անդրադառնում են, հաճախ փիս քննադատում են բոլոր հնարավոր երկրների բոլոր հնարավոր քաղաքական ու մերձքաղաքական իրադարձություններին, ղեկավարներին, բռնապետներին, բռնապետների հեղինակած էշություններին, ամենինչին, այսինքն չկա տենց բան որ իրենք անտեսեն...և ա՛յ քեզ պարադոքս...էս նույն մարդիկ ԵՐԲԵՔ կրկնում եմ ԵՐԲԵՔ չեն անդրադառնում Սերժ Սարգսյանին (բացասական իմաստով) Սերժ Սարգսյանի անիմաստ՝ հաճախ մեռնելու աստիճան ամոթալի մտքերին, նրա աննորմալ արարքներին, որոշումներին, վարած քաղաքականությանը, էդ քաղաքականության արդյունքներին, տո ընդհանրապես հենց իրեն՝ Սերժին:
Չկա, հասկանում եք՞, Սերժը փեսիստների օրակարգում գոյություն չունի. ոչ շեյրում են, ոչ լայքում են, ոչ քննադատում են , ոչ ծաղրում են: Ասենք կարող ա ողջ Ֆեյսբուքը Ազատիչի հերթական քայլից կատաղի կամ խնդալուց մեռնի, բոլորը ասեն-խոսեն, կռվեն, ծաղրեն.... բոլորը բացի փեսիստներից: Փեսիստների մոտ Սերժ չկա ու եթե մի մոմենտ ուղեղդ անջատես սկսես հետևել փեսիստների մտքերին, ակնարկներին, շարադասությանն ու ակցենտներին, ապա կարող ա քեզ թվա թե մեր դասարանի Արշակը ավելի մեծ դերակատարություն ունի Հայաստանում քան պարոն Ազատիչը: Եվ սրա պատճառը ոչ-միայն էն ա, որ քաքցեռ են լինում Ազատիչին քննադատեն, այլ նաև միտումնավոր ցրում են պատասխանատվությունը Սերժի վրայից: Հնարք ա էլի:
Հիմա ձեզ կարող ա թվա, թե ես ակնարկում եմ, որ բոլոր նրանք ովքեր չեն խոսում Սերժից՝ փեսիստ են: Ոչ, ախպերիկ: Խոսքը վերաբերվում ա միայն ակնհայտ քաղաքական, հրապարակախոսական կամ ինչպես հիմա մոդա է ասել "ֆեյսբուքյան էքսպերտային" գործունեությամբ զբաղվողներին, քաղ. գործիչներին, լրագրողներին, բլոգգերներին, դե՛, էն որ գիշեր-ցերեկ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ու որ լիքը մարդ իրենց գրածը կարդում ա: Հասկացաք էլի:
Երկրորդ հնարքը հենվում ա առաջինի վրա: Տեսեք՝ մի հատ հերթական ոռի անասուն բան ա եղել, չէ՞: Չգիտեմ,ասենք Լիսկայի թիկնապահը ինչ-որ մեկի բարի հորը մորթել կերել ա: Պիզդեց: Ցանկացած ուղեղով մարդ կատաղում ա, նեռվայնանում ա ու սկսում ա կլրտել, բնականաբար գիտակցելով ու շեշտը դնելով էն փաստի վրա որ էդ ամենինչը Ազատիչի ու իր թայֆի ամենաթողության արդյունքն ա: Սա լրիվ բնական ու նորմալ արձագանք ա: Նույն ձև կարձագանքի շվեդը, եթե իր հայրենիքում տարիներ շարունակ չինովնիկները ինչ ուզեն անեն ու անպատիժ մնան, նույն ձև կարձագանքի իռալնդացին, նույն ձև կարձագանքի ճապոնացին: Այո, բայց նույն ձև երբեք չի արձագանքի փեսիստը: Բոլոր փեսիստները, առանց բացառության, նման դեպքերում սկսում են ինտենսիվ տուֆթել. նրանք ոռով բոմբ են գցում, որ բոլորին ապացուցեն, թե էդ ամենինչի մեղավորը մարդկային ատելությունն ա, որ նման բան պատահում է նաև Նորվեգիայում, որ պատճառը վատ եղանակն ա, Ղարաբաղի կոնֆլիկտն ա և ամենածայրահեղ դեպքերում (էն որ արդեն զգում են էլ կռուտիտի տեղ չկա) ասում են ԱՅՍ ԱՄԵՆԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ...օյյյ...նի խույա սեբե...էլ ոնց կլինի, չինովնիկը մարդ ա գյուլում անպատիժ մնում՝ մեղավորը ՄԵՆՔ ԵՆՔ, ասֆալտի փողը լափում են՝ մեղավորը ՄԵՆՔ ԵՆՔ, տնտեսության հերը անիծված ա՝ մեղավորը ՄԵՆՔ ԵՆՔ, բյուջն մսխվում ա՝ մեղավորը ՄԵՆՔ ԵՆՔ, ինվեստիցիա չկա՝ մեղավորը ՄԵՆՔ ԵՆՔ: Քյասար՝ օգտագործվում ա ցանկացած միստիկ դերանուն միայն թե հերքվի, որ մեղավորը մեծապես Ազատիչն ա:
Փեսիստները շա~տ խիտրաժոպ են. նրանք երբեք ուղիղ տեքստով չեն սատարի, չեն գովերգի Սարգսյանին: Չէ-չէ-չէ: Նրանք էդպիսի գործառույթ չունեն, նրանց գործառույթը Ազատիչին էսպես ասած անուղղակի հնարքներով պաշտպանելն ա, փաստերը, իրողություններն ու վիճակագրությունները էնպես լղոզելը, որ արդյունքում մեղավոր լինեն բոլորը բացի բարձրագույն իշխանությունից: Սա հենց երրորդ հնարքն ա. օբյեկտիվության պատրանքը: Շատ փեսիստներ ընդդիմադիր են ձևանում: Կարող ա ասենք չգիտեմ ԺԵԿ-ի մակարդակով կլրտեն, կամ դժգոհեն Թոքիռակ գյուղի գյուղապետից բան ման, բայց կրկին անգամ, տեսեք, իրենք դա անում էնպես, որ քեզ թվա թե խնդիրը ոչ-թե համակարգային ա (ինչը 90 տոկոս դեպքերում հենց համակարգային ա լինում), այլ զուտ Թոքիռակի գյուղապետն ա իբր բոզիտղա ու ինքը իր ձևերով որոշել ա ինչ-ինչ հանցավոր կամ կոռուպցիոն գործունեություն ծավալի Թոքիռակ գյուղը վարի տա: Փեսիստը կներկայացնի դա հենց էդպես: Փեսիստը ատում ա ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ բառը, որովհետև էդ բառը տանում ա դեպի Ազատիչ:
Եվ վերջապես 4-րդ հնարքը՝ դա բանավիճելու ոճն ա: Ախպերիկ, փեսիստը տանել չի կարողանում երբ իրեն հակաճառում են: Տեսեք՝ մի ինչ-որ ակնհայտ ոռի բան եղավ, ամբողջ Ֆեյսբուկը սկսեց իշխանություններին քրֆել, բնականաբար փեսիստը լրիվ հակառակ ու պրոիշխանական մի բան ա մխելու: Կախված փեսիստի տաղանդից ու կացին լինլու աստիճանից դա լինելու ա կամ բացահայտ շարմազանովյան մի բան կամ շատ լավ քողարկված ՕՁ ստատուս: Ըհը, գրեց: Իրենք իրենցով սկսում են լայքել, մեկնաբանել, ծաղրել քրֆողներին, բոլորին անկիրթ, մարազմատիկ զոմբի հանել ու դա անում են մինչև էն պահը երբ մեկը մտնի գրի ԱԽՊԵՐ ԷՍ ԻՆՉ ԵՍ ԳՐԵԼ? ՍԵՐԺԻ ՔԱՐՈԶՆ ԵՍ ԱՆՈՒՄ? Պիիիիիզդեց...այ ստեղ փեսիստը իրեն կորցնում ա. մի բորբոքվում ա, մի իրեն դնում ա շլանգի տեղ, փոխարենը շատ կոնկրետ հարցերին շատ կոնկրետ պատասխանի, սկսում ա էշ-էշ դեմագոգիա անել կամ հաճախ վիրավորել, թե բա դու պիտի ասես ես ինչին ու ոնց անդրադառնամ, ում մասին ինչ գրեմ, խի գրեմ, երբ գրեմ...ահա, վերջում բլոքում ա էդ պարզ հարցեր տվողին ու շարունակում են իրենք-իրենցով տժժալ:
Սա տիպիկ փեսիստական իրավիճակ ա: Դուք երբեք չեք հանդիպի մի որևէ փեսիստի ում մեկնաբանությունների բաժնում այ էս ոճի բազառ գոնե երեք օրը մեկ տեղի չունենա:
Իհարկե՝ իրենք դա ներկայացնում են, որպես ԶՈՄԲԻՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ, իբր տեսեք-տեսեք իրենք փիս գիտնական, արիստոկրատ տղերք/աղջկերք են շրջապատված չարացած դալբայոբների բանակով:
Հա, ի դեպ փեսիստները կոսմիկ մակարդակի մեծամիտ են...կոոո~սմիկ:
No comments:
Post a Comment