- Բարեւ ձեզ։ Կարելի՞ է ներս գալ։
- Յամեցէք, յամեցէք։
- Մենք պայմանավորվել էինք հարցազրույցի համար։
- Տակաւին յիշեցի։ Դուք ո՞ր լրատուամիջոցն էիք ներկայացնում։
- Ցնցիչ.am. Մեր նպատակն է՝ ցնցել ընթերցողին ու համացանցը։
- Ուրեմն դուք շիտակ յասցեով եք եկել։ Իմ գիւտը արդեն իսկ ցնցել է գիտական հանրութիւնը։
- Կարո՞ղ եմ սա դնել այստեղ։
- Աս յի՞նչ է։
- Ձիկտոֆոն։ Որ հետո լսեմ ու սխալ բան չգրեմ։
- Հաաա, յետոյ լսելը կարեուոր մըն է։ Դրեք։
- Ահա։ Նախ, ներկայացեք։
- Շար աղուոր։ Անունս է Իշխան, ազգանունս՝ Գրիգորյան։
- Այսքա՞նը։
- Դե, ծնուել եմ Մարալիկում, ավարտել եմ քաղաքի միջնակարգ դպրոցը։
- Իսկ ձեր պաշտոնը, կամ կոչումը։
- Հիմա տաքսի կը վարեմ։ Հիմնականում Մարալիկից Գյումրի։
- Գիտական կոչո՞ւմ։
- Առայժմ չունեմ։ Բայց ատենախոսութեան յամար դիմած եմ։ Երեւի շուդով պիտ լինի։
- Շատ լավ։ Պատմեք ձեր հայտնագործության մասին։
- Դա մեծ յայտնագործութիւն է։ Ես ապացուցել եմ, որ կյանքը Երկիր մոլորակին վրա առաջացած է Հայերուց 100 հազար տարի յառաջ։
- Հետաքրքիր է։ Ինչպե՞ս եք դուք դա ապացուցել։
- Մի ամիս յառաջ երազ մը տեսած էի։ Սորբ Գրիգոր Լուսաուորիչն էր այցելած։ Ասաւ «Իշխան, Նոյեն ետք դուն իս։ Յաջորդ ջրհեղեղն է պատրաստվում։ Գնա այսինչ տեղը ու սպասե հրահանգներուն»։
- Ի՞նչ տեղ էր դա։
- Քարտեզու վրա հստակ ցոյց տվավ։ Մարալիկից հիւսիս, 12 մղոնի վրայ։ Դարսված հին քարեր էին։ Յավասար դարսուած։
- Ի՞նչ իմացաք, որ հին են։
- Ամբողջոուին մամռակալ էին։ Յետոյ յամացանցում նայեցի, որ նման ձեւ քարերը միայն յարուր հազար տարում են մամուռով պատվում։
- Ահա։
- Քարերից մեկի վրայ ոչ այնքան յստակ փորագրութիվն կար։ Մաքրեցի։ Գրուած էր «նոյ»։ Էլի տառեր կային, անընթեռնելի։ Բայց հայերեն էր գրուած։ Այսինքն, 100 բյուր տարի յառաջ հայերեն լեզուն ու գիրը կար։
- Բայց Մեսրոպ Մաշտոցը..
- Մաշտոցը նոյնպէս երազում տեսած էր քիրերը։ Կասկածեմ գը, որ զինքն ալ մի սրբի յուշումով վերհիշած էր հնագույն հայկական քիրը։
- Հրաշալի է։
- Փաստը յամադրեցի տեսածս յերազի յետ ու յեզրակացրի. այդ քարերու վրա է Նոյը կառուցած յուր տապանը։
- Աստվա՛ծ իմ։
- Բայց դա դեռ ամէնը չի։ Աստուած այլ յուշում էր թողած։
- Ի՞նչ հուշում։
- Բարձրացայ մոտակա բլուրեն վրայ, որ հեռվից տեսնեմ քարերը։ Ու ի՞նչ։
- Ի՞նչ։
- Սպասեք շունչս յետ բերեմ։ Մարմինս մինչեւ հիմա դողա գը։ Քարերով գրուած էր «Իշխան»։ Անունս։
- Վայ մամա ջան։
- Փաստորեն, յես պիտ տեսնեի դա։ Յերազը ինձ բերեց այդտեղ։ Նոյը տապանը կառուցելեն յետք յուշում է թողել զիս համար։
- Ի՞նչ հուշում։
- Դեռ չգիտեմ։ Սպասումի մէջ եմ։ Մի օր երազ կտեսնէմ։ Բայց հաստատ գիտցի՝ յաջորդ ջրհեղեղու յետ կապուած է։ Այսքանը։
- Շնորհակալ եմ շատ։
- Յես ալ։ Մի հատ ձէր կայքի հասցեն կգրե՞ք, որ յետոյ ընթերցեմ։
***
Ցնցիչ.am
«ՍԵՆՍԱՑԻԱ. Սփյուռքահայ գիտնականն ապացուցել է, որ Նոյը հայ էր»
Like 345231
Share 12322
Comments 453
Anushka La Mis£k~
- Hargeli heginak ayd qari vra yes em erku tari araj poragrel "պառանոյա" bare, erb kursov qefi einq~~
ISHXAN LAV TXA MARALIK
- ARA SRANQ GJVEL EN! ED YES U AXPRTIQS ENQ MI 7 TARI ARAJ ANUNS QAREROV HAVQE UVALNYATIS VROV!!!!11
Շմաուոն Յաթրճէան
- Երիտասարդներուն բթամտութիւնը Հայաստանի մեջ չափ ու սահման չունէ։ Ամոթ է, ձեր ստերով մեր գիտնականի գիւտը միք ստորադասէք։
No comments:
Post a Comment