Showing posts with label Մշակույթ. Show all posts
Showing posts with label Մշակույթ. Show all posts
9 Feb 2018
24 May 2016
Հայաստանի ժամանակակից արձանագործությունը
| Մարշալ Հ. Բաբաջանյանի արձանի բացումը, 2016 |
Հայաստանի մոնումենտալ արձանագործական արվեստի ժամանակակից ուղղվածությունը կարելի է նկարագրել հետևյալ կերպ՝ պարտադիր ռեալիստական, բայց միաժամանակ տձև ու անհամաչափ, ռաբիս, անճաշակ, միջավայրից կտրված, պրիմիտիվ, անշունչ, վանող, գողաԳան, հակաէսթետիկ, ճնշող, ցածրարժեք, բռնապետական, պաթետիկ, կիտչային, պսևդոհայրենասիրական, լալահառաչ, գերեզմանոցային, գաղափարապես փուչ և «թքով կպցրած»։ Աղբ։
Ամբողջովին հարիր իշխող վերնախավի պատկերացումներին և իդեալներին՝ հակապետականություն, ցոփ ու շվայտ կյանք, թայֆայականություն, օլիգարխիա, ավազակապետական հիերարխիա, ագրեսիվ վարվելականոնաձև, մոլեռանդ կրոնապաշտություն, ցուցամոլություն, իռացիոնալիզմ։
Ամբողջովին հարիր իշխող վերնախավի պատկերացումներին և իդեալներին՝ հակապետականություն, ցոփ ու շվայտ կյանք, թայֆայականություն, օլիգարխիա, ավազակապետական հիերարխիա, ագրեսիվ վարվելականոնաձև, մոլեռանդ կրոնապաշտություն, ցուցամոլություն, իռացիոնալիզմ։
Իհարկե այս ամենին նպաստում է նաև երկրի միլիտարիզացիան, ոստիկանական և ուժային համակարգերի անհամաչափ քանակական աճը, պետական ապարատի ուռճացումը, քսան և ավելի տարիների ընթացքում մշակույթի, հեռուստատեսության և կրթության ոլորտում հետևողականորեն իրականացվող դեգրադացման քաղաքականությունը, տգիտության, գողական մտածելակերպի և խավարականության սերմանումը, լուսավորական բոլոր տեսակի գաղափարների մերժումը, դրանց պիտակավորումը և հետադիմությունը։
6 Mar 2016
Ս. Հակոբոս Տեառնեղբոր գահը | Երուսաղեմ
Երուսաղեմի Առաջին Եպիսկապոս Ս.Հակոբոս Տեառնեղբոր գահը, շինված 1661 թ. Եղիազար Այնթաբցի Պատրիարքի օրոք: Գահը, ըստ ավանդության, դրված Ս. Հակոբի գերեզմանի վրա (Սրբոց Հակոբյանց Մայր տաճար)։ Ս. Հակոբոսը Քրիստոսի Համբարձումից հետո ընտրվեց Երուսաղեմի առաջին եպիսկոպոս, նրան հաջորդեցին և Առաքելական գահին բազմեցին հայ, ասորի և հույն պատրիարքները:
22 Feb 2016
Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի լավագույն գործերը
Նուրիջանյանի հորինվածքներին բնորոշ են կոթողայնությունը, պլաստիկ արտահայտչականությունը, արդիականությունը («Արծիվ», 1969, դրվագված ալյումին, Քանաքեռի ալյումինի գործարանի պուրակ, «Վահագն Վիշապաքաղ», 1968, դրվագված պղինձ, Էջմիածնի խճուղի, «Հայկ Նահապետ», 1970, դրվագված պղինձ, «Տորք Անգեղ», 1982, կոփածո պղինձ, երկուսն էլ՝ Նոր Նորքի 2-րդ զանգված): Նուրիջանյանը բազմիցս անդրադարձել Է Կոմիտասի կերպարին («Կոմիտաս», 1969, դրվագված պղինձ):
![]() |
| 1. «Հայկ Նահապետ» |
21 Feb 2016
18 Jun 2015
«Կարմիր կարկուտ» հայկական ինստալյացիան | Prague Quadrennial
2015 թ. հունիսի 18-28-ը Պրահայի 13-րդ միջազգային Քվադրինալեին Հայաստանը կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով:
Քվադրինալեն 4 տարին մեկ կազմակերպվող բեմական ձևավորման աշխարհի խոշորագույն փառատոնն է, որը կազմակերպում են Չեխիայի մշակույթի նախարարությունն ու Եվրոպական միությունը: 1967-ից ի վեր Քվադրինալեին իրենց աշխատանքներով ներկայացել են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, ժոզեֆ Սվոբոդան, Ռոբերտ Ուիլսոնը և ուրիշներ:
27 Mar 2015
2 Mar 2015
Փարաջանովի Նռան գույնը և երգչուհի Մադոննան | The Color of Pomegranates
Լուսանկարում համեմատական է անցկացվում Փարաջանովի «Նռան գույնը» (1968) ֆիլմի և Մադոննայի "Bedtime Story" տեսահոլովակի միջև: Հավանաբար դիտել եք Մադոննայի այս հոլովակը, այն ստեղծվել է ռեժիսոր Mark Romanek-ի կողմից 1995 թ-ին: Ունի սիմվոլիստական, սյուրռեալիստական բնույթ:
Անկասկած Mark Romanek-ը ծանոթ է եղել մեծ կինոռեժիսորի արվեստին և ոգեշնչվել է ֆիլմից: Տեսահոլովակում մի քանի այլ դրվագներ ևս կան որոնք ուղիղ հղում են Փարաջանովին: Ինքներդ կարող եք համեմատականներ անցկացնել եթե իհարկե նայել եք ֆիլմը :
24 Feb 2015
22 Feb 2015
Վարագավանքի անհայտ գահը որպես Սենեքերիմ Արծրունու արքայական գահ
Այս լուսանկարը ներկայացված է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կայքում, արվել է 1880-ականներին Արևմտյան Հայաստանում: Ըստ կից ինֆորմացիայի պատկերված են հայ հոգևորականներ, որոնք շրջապատել են Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու գահը (Վարագավանք): Հաշվի առնելով որ Սենեքերիմ-Հովհաննես Արծրունին գահակալել է 11-րդ դարում հետևում է որ գահը նույնպես պիտի թվագրվի այդ ժամանակաշրջանով, սակայն գահի արտաքին տեսքն ու գերազանց պահպանվածությունն արդեն ոչ մի կերպ չեն հիմնավորում այդ տեղեկությունը:
Subscribe to:
Posts (Atom)








%2B%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%AB%D6%81%2B%D6%87%2B%D5%84%D5%A1%D5%A4%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%2BBedtime%2BStory%2B(1995)%2B%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B8%D5%AC%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81.jpg)


.jpg)