Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի (British Council Armenia), ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) և ՀՀ ԿԳ նախարարության համատեղ հայտարարած (2013թ. Նոյեմբեր 25) «Beeline Scholarship» մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2014թ. փետրվարի 14-ին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքաելյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և պաշտոնական այլ անձինք:
Մրցույթին մասնակցել են Հայաստանի պետական բուհերում սովորող 568 ուսանող, որոնցից 179-ն անցել է հաջորդ փուլ: ՀՀ ԿԳ նախարարության, միջազգային, կրթական և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ այդ թվում նաև կրթական ոլորտում առաջատար փորձագետներից կազմված հանձնաժողովի որոշման արդյունքում կրթաթոշակի արժանացել է 95 ուսանող: Կրթաթոշակ շահածների մեծ մասը` 30 տոկոսը, Երևանի պետական համալսարանից են, 12-ը՝ Տնտեսագիտական համալսարանից:
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության բաժնի ուսանող Նարեկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ծրագիրը («Հայկական մշակույթի զարգացման, ներկայացման և հուշարձանների պահպանման խնդիրը»), հավաքելով առավելագույն միավորները, զբաղեցրել է առաջին տեղը:
1in.am Armenian News & Analyses
Արմեն Աշոտյան. Հայաստանում պետք է փող վաստակեն բացառապես սեփական խելքով ու գիտելիքներով
Beeline Scholarship winner is presenting his project-proposal
No comments:
Post a Comment