Քրդերի ախորժակը սահմաններ չի ճանաչում. հերթը հասավ հայկական Ծոփքին: Դեռ հլը փառք որ էս խզբզանքը բլոգներում ու քրդական պորտալներումա հանդիպում ու դեռևս չի հասել ակադեմիական մակարդակների: Քրդական հարցը ներկայումս զուգորդվում է Հայկական հարցի հետ ու որոշակի մակարդակի վրա հակադրվում Հայկական հարցին: Ամեն պարագայում կեղծարարության այս ձևը հատուկ է բոլոր աներևույթ «ազգերին», որոնք երբևէ պետականություն չեն ունեցել կամ էլ նոր են կոնսոլիդացվում որպես ազգ. մի ձև պիտի ինքնահաստատվեն, պատմություն հնարեն թե չէ ? Օրինակները բազմաթիվ են ու բազմաբնույթ:
Հարցին լուծում տալու համար պարտադիր պայման են հանդիսանում հակադարձելն ու արձագանքելը (յուրաքանչյուր ազդեցություն հակազդեցություն չգտնելով ավելի է խորանում): Կեղծիքը արդյունք չի տա ու հեշտ կչեզոքացվի համապատասխան քայլերի պարագայում, բայց ամեն անգամ կանգնում ենք կոտրված տաշտակի առջև. Հայաստանում գիտությունը մղված է վերջին պլան իսկ անհատները շատ բան անել չեն կարող: Սրա հետևանքով ամեն թափթուկ օգտվումա մեր թուլությունից:

Քրդական ռեվիզիոնիզմի մասին որոշակի պատկերացում կազմելու համար առաջին հերթին խորհուրդ կտամ կարդալ Իսմաիլ Բեշիկչիի (İsmail Beşikçi) "Պետությունների կողմից գաղութացված Քուրդիստան" գիրքը: Բեշիկչին համարվում է քրդական պատմությանը վերաբերող աշխատությունների հիմնասյուներից մեկը:
Սարգիս Հացպանեանի հրավիրած մամլո ասուլիսը քրդական թեմայի շուրջ: ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Նկարում պատկերված է Արշամ II թագավորի դրամը: Այս շրջանում արդեն նախորդ արքաներին հատուկ սրածայր խույրը փոխարինվում է հարթ գլխանոցով:
No comments:
Post a Comment