20 Feb 2015

Թշվառ ժողովուրդ կամ զոմբի ապոկալիպսիս

«Բալշոյ Բռատ»
Ռուսական զորքը որ իբր ապահովումա Հայաստանի անվտագությունը, իսկ իրականում իր հարավային սահմաններն ու Հս. Կովկասնա պաշտպանում, սրան էլ գումարած արդեն երկշաբաթյա մաքսային միությունը ու ժողովրդի ստրկամիտ և ցավալիորեն գերակշիռ զանգվածը որ վարաքվածա ռուսապաշտական կործանարար տենդով, վերջում էլ հավելենք մեր երկրի անողնաշար իշխանություններին և արդյունքում տեսնում ենք դաժանաբար սպանված հայ ընտանիք: Չկարծեք թե սրանք իրարից անկախ գործոններ են. մեկ մյուսի օգնությամբ, իրար լրացնելով քայքայում և հայաթափում մեր երկիրը որպես հեռահար նպատակ ունենալով Հայաստան առանց հայերի:


Ռուսաստանի գաղութ Հայաստանում այդ երկիրը դիտարկում են որպես փրկչի ու մտածում անողնաշարին վայել էն տրամաբանությամբ որ «եթե Ռուսաստան չլներ մեզ հում-հում կուտեին» (ինչպես բազմիցս շեշտել են նաև մի շարք փսլնքոտ իշխանական թալանչիներ), իսկ Ռ.-ում մեզ, ավելի ճիշտ հենց այդ ռուսապաշտներին դիտարկում են որպես չուռկա, երկրորդ սորթ, «սևահետույք», անարժան և այլն ... էստեղ ամենաողբերգականը գիտեք որնա ??? .. էն որ հայաստանյան քաղաքացիների գերակշիռ հատվածը էդ դրվածքի հետ լիովին համաձայնա ! Խնդրեմ վայելք: 

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...