24 Mar 2015

Տաջիկների ռազմահայրենասիրական խմորումները | Զուգահեռներ

Փաստորեն խեղճ տաջիկներն էլ ինքնության լուրջ փնտրտուքների մեջ են հայտնվել. հին տաջիկները ոսկեմազ և կապուտաչյա են եղել ! Ծանոթ դրույթներ են չէ ? Մարդիկ եմ ճանաչում որ երբ իմանում են տաջիկների այսպես կոչված «արիական» ծագման մասին հոգեբանական լուրջ տրավմա են ստանում ու սկսվումա կյանքի վերաիմաստավորման փուլը: Սա ազգային արժեքների վերագնահատման մառազմատիկ ու հետաքրքիր ֆենոմենա որ տվյալ պարագայում նաև հայերին է բնորոշ: Աբսուրդը կայանումա նրանում որ մարդիկ սկսում են խորշել իրենց  ազգային դիմագծերից ու մարդաբանական տիպից և որպես ինքնահաստատման, ինքնաբավարարման ճանապարհ ընտրում մեկ այլ մարդաբանական տիպին հատուկ դիմագծերը, ասոցացնելով դրանք իրենց նախնիների և ըստ երևույթին նաև իրենց իսկ անցյալի հետ: Սա մեղմ ասած պառակտիչ ու ֆաշիստական հիվանդություն է որ հնարավոր է արմատախիլ անել միայն գիտական մտքի և առողջ դատողականության գերակայության միջոցով: 

Պետք չէ ձեզ ճղել մարդկանց ապացուցելու համար որ հայերը արիացի են, ժամանակին կապուտաչյա են եղել կամ նման ինչ-ինչ տխմար մտքեր, դա բացարձակ կապ չունի հայրենասիրության ու ազգային գիտակցության հետ: Այսպես կոչված  «արիացիներ»   պայամանական անվանումը տրվում է հնդեվրոպական լեզվաընտանիքը հնդիրանական ճյուղին (Indo-Iranian languages): Հավանաբար պարզ է որ այս ճյուղին պատկանող մարդիկ ոչնչով առավել չեն մյուսներից: Եթե խնդիր ունեք ինքնության հետ ապա պետք է հիշեցնեմ որ հայ ժողովրդի հնագույն և փառահեղ պատմությունը լրիվ բավարար է ինքներդ ձեզ լիարժեք զգալու և ձեր հայրենասիրական քիմքը բավարարելու համար:
Արիացի լինելը, արիացի խաղալը ուղղակի միամիտ ձգտումներ են, անհիմն ու փուչ. դրանով ոչ երկիր են կառուցում և ոչ էլ երկրի արժանի քաղաքացի դառնում: 


No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...