25 Mar 2015

«Անմոռուկ» սիմվոլը ու դրա նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառը

Հայոց ցեղասպանության 100-այակի առթիվ, որպես սիմվոլ ընտրվեց անմոռուկ ծաղիկը, որը միանգամից հակասական մեկնաբանությունների առիթ տվեց: Հնչեցին մեղադրանքներ կապված պլագիատի հետ, ինչպես նաև որպես ոչ տեղին և գունային վառ, ուրախ տպավորություն թողնող խորհրդանիշ: Բայց հետաքրքիրը նա էր, որ մեր հասարակության ու հետևաբար նաև իշխանությունների քաղաքակրթական ցածր ցենզի պատճառով այս սիմվոլը նույնպես գնալով արժեզրկվեց, էժանագին ձևով նսեմացվեց՝ հայտնվելով ամեն պատեհ ու անպատեհ տեղում, հազար ու մի տեսակ առարկաների վրա, շատ հաճախ ստանալով նաև գռեհիկ դրսևորումներ: Խնդիրը, ամեն դեպքում, ոչ թե կոնկրետ «անմոռուկ» սիմվոլի մեջ է այլ նրա, թե ինչպես է այն օգտագործվում՝ առանց որևէ սահմանափակող ու հսկող գործառույթների, ով ինչպես կարողանա և ոնց ցանկանա: Արդյունքում ունենում ենք ցեղասպանության 100-ամյակի խորհրդանշանը նսեմացնող բազմապիսի երևույթներ: Ընտրված խորհրդանիշը, կարծում եմ, չափազանց վատը չէ (միանշանակ կարելի էր ավելի լավ բան մտածել), իսկ այ այն ինչ որ անում են դրա հետ չտեսություն, զոռբայություն, ցուցամոլություն ու մառազմ անվանելը չափազանցություն չի լինի: Սրանով էլ պայմանավորված է մարդկանց հակակրանքը. կեղտի մեջ թաթախվելուց հետո ոչինչ էլ չի ունենում նախկին տեսքը:

Ճաշակին ընկեր չկա, իսկ քննադատողին պիտակավորում են

Չտեսության և ցուցամոլության համազգային մրցույթում առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Երևանի N 78 դպրոցը
Կարդացեք նաև՝ Հանրության դեգրադացում կամ տակտի զգացողության բացակայությունը

Գավառամտության մեկ այլ դրսևորում ևս, այս անգամ արդեն Երևանի N 145 դպրոցում

Նաև մազահարդարման պարագաներ, թևնոցներ, երբեմն փուչիկներ և այլն

Որոշներն արդեն իսկ մոռացել են, թե  այս սիմվոլը ընդհանրապես ինչ էր, ինչն էր խորhդանշում, դա այլևս կարևոր չէ

Թզբե՞խ, հանճարեղ է։ Կարևորը խեր-շառ-աստված պահը ճիշտ զուգակցած լինեն

Նույն թեմայի շարունակությունը: Շուտով նաև անմոռուկ աչքահուլունքներ

Հուզիչ է


 Վանաձորում

 Հանրապետական կանանց անբնական հրճվանքը Ծիծեռնակաբերդում

Բանաստեղծական զեղումներով
Անմոռուկի և «պառկինգի» կապի մասին

Ջրծաղիկով վարակված մեքենա
Կարծում եմ՝ հորինվածքը ամբողջացնելու համար կարելի էր նաև վերևի ձախ անկյունում՝ վաֆլիների հարևանությամբ Թեհլերյանի մինի արձանը տեղադրել ... 
Սա կոչվում է "чуркизм" (հոգով, էությամբ ու մտքով ՉՈՒՌԿԵՔԻ ստեղծարար գաղափարի արդյունքը): Ռուսաստանում շովինիզմը շատ է, բայց սույն բառը տեղին են ասում, լրիվ նկարագրում է դեգեներատ հողաթափիկ ինֆուզորիաների հոգեբանությունը






Եվ իրական տոնական տրամադրությամբ

Ահա թե ինչ են անում Հայաստանի բնակչության հետ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալները, վայրենի, կիսագողական, ավազակային վարք քարոզող ու խրախուսող հաղորդումները: Մարդկանց մոտ դեգրադացման վերջին փուլն է սկսվել: Երբ դպրոցի ղեկավարությունը քյաբաբային, էժանագին մտածողություն ունի, երբ մարդիկ շարժվում են ուղղակի կենդանական բնազդով, այլևս ինչի՞ մասին խոսես կամ ինչի վրա զարմանաս: Ժողովուրդն է խավարամիտ, անմոռուկը կապ չունի:
Ցավոք, աստճանաբար միաբջիջների ու խեղկատակների քանակով ռեկորդակիր ազգի ենք վերածվում:


2 comments:

  1. "Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,
    Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց:"
    Ա. Մեսչյան

    ReplyDelete
  2. Ի թիվս այլ, շատ չհուսադրող պատճառների, այս երևույթը, կարծում եմ, նաև մեզ /մարդկանց/ մոտ պետական համախմբող տոների ի սպառ բացակայության արդյունքն է, որի կարիքը ակնհայտ է /գոնե ինձ համար/, և որը /կարիքը/ դրսևորվում է նման այլասերված կերպով: Սա ենթագիտակցական "սխալ" է, որի "նպատակը", այնուամենայնիվ, բավարարվածություն ունենալն է: Ուղղակի Չգիտակցման այս մեծ մասշտաբներում ներհոգեկան տարրերը լիովին խառնվել են... ավաղ

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...