Վանաձորը ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքն է, հանդիսանում է Լոռու մարզի մարզկենտրոնը: Ժամանակին արդյունաբերական մեծ քաղաք էր, բնականոն զարգանում ու վերափոխվում էր: Այսօր, զուտ այն պատճառով որ Հայաստանում ձեռք բերված անկախությունը չգնահատվեց ըստ արժանվույնս և իշխանության եկան միմյանց հաջորդող ազգակեր ոհմակներ, քաղաքը կորցրել է իր դեմքը վերածվել գորշ գավառական բնակավայրի, որտեղ կյանքը կարծես մխրճվել, մնացել է 90-ականներում և չկա որևէ լուրջ տնտեսական դրական փոփոխություն:
Ինչպես և Հայաստանի մյուս քաղաքներում, այստեղ ևս կան բՌաբուսներ, "խամեռներ", ճոխ ռեստորաններ, սուպերմարկետներ ու հարուստ չինովնիկներ, աղբ, ժանգոտած կրպակներ, կիսափլված ու խարխուլ շենքեր, ինչ-որ անհասկանալի շինությունների կառկասներ, բայց ինչպես և Հայաստանի մյուս քաղաքներում այստեղ ևս Չկան արդյունաբերական գործարաններ, ասֆալտապատված փողոցներ ու բակեր, խնամված զբոսայգիներ, նորմալ հասարակական տրանսպորտ, նորոգված թանգարաններ ու պատկերասրահներ ... այստեղ նույնպես մարդիկ դժգոհ են իշխանությունից, պաշտոնյաներից, հարուստներից ու աղքատներից, իրենք իրենցից: Ինչպես կասեր մարդամեկի տատը՝ «Գաղջը ամենուր է»:
Գաղջազերծ լինելու նպատակով տեղադրում եմ որոշ նկարներ, որոնցում, գոնե մասնակի, քաղաքը ներկայանալի տեսք ունի: Մի բան ակնհայտ է՝ Վանաձորը զարգանալու, բարեկարգվելու մեծ պոտենցիալ ունի որը բացարձակ չի օգտագործվում:
No comments:
Post a Comment