Showing posts with label բազմաբնույթ. Show all posts
Showing posts with label բազմաբնույթ. Show all posts
24 Oct 2016
15 Oct 2016
Եկեղեցին և մաֆիան
Վարդան Ջալոյան, արվեստի քննադատ
Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով, ապա ավարտական փախհրաձգությունը տեղի կունենար կաթոլիկ տաճարում՝ իտալական մաֆիայի մասնակցությամբ: Այսօր կարելի է երևակայել մի ֆիլմ, որտեղ փոհրաձգության տեսարանը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցում` հայկական մաֆիայի մասնակցությամբ:
Հայաստանցիներից շատերը, հատկապես լիբերալ մտավորականները, համոզված են, որ մաֆիան և եկեղեցին միասնական են: Այն, որ եկեղեցաշինությամբ զբաղվում են մաֆիոզիները և մաֆիոզատիպ օլիգարխները, հանրահայտ է: Կարծիք կա, որ Հայ առաքելական եկեղեցին իր գոյատևման համար ստիպված է համագործակցել մաֆիայի հետ: Բայց դա միայն թվում է և ընդամենը տեսական փաստարկ է: Կարծում եմ, այսօրվա կաթոլիկ եկեղեցու օրինակը համոզիչ հակափաստարկ է կարող համարվել:
6 Mar 2016
Հայկական հեթանոսական տաճարների կործանումը քրիստոնեության տարածման շրջանում
Նոր կրոնի հաստատման ժամանակ քրիստոնեաները «ամենայն զօրօքն հանդերձ» և «տէրունական նշանի / խաչի» զորությամբ ավերեցին բագիններն ու տաճարները։ Ի դեպ՝ երբեմն պնդում են, թե մեհյանները չեն կործանել, այլ միայն՝ բագինները (զոհարանները)։ Նախ՝ անհասկանալի է, թե դա ինչ է փոխում։ Երկրորդ՝ մեհյանները չեն կործանե՞լ։ Դե ուրեմն ուշադիր կարդանք մեր աղբյուրները.
«Նախ դիպեալ ի ճանապարհի երազացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ Դիւան գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան. նախ ի նա ձեռն արկեալ՝ քակեալ այրեալ աւերեալ քանդեցին» (Ագաթանգեղոս § 778)։
Ապա հերթը հասնում է Անահիտի մեհյանին. «և ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան. և լուցեալ յանկարծօրէն փայտակերտն հրդեհեցաւ» (Ագաթանգեղոս § 779)։
«Եւ իբրև եկին հասին յանդիման մեհենացն, մօտ ի գետն Եփրատ՝ կամէր ... կործանել զբագինսն, և շինել զվկայարանս նոցա [Հովհաննես Մկրտիչի ու Աթանագինեսի համար - ՀՄ]» (Ագաթանգեղոս § 810):
«հրաման ետ Գրիգոր զօրականին և իշխանացն որ ընդ իւրն էին, զի ելցեն և մրճօք տապալեսցեն զշինուածս բագնացն» (Ագաթանգեղոս § 812):
21 Feb 2016
Հանգանակության կտրոն՝ Զորավար Անդրանիկի ստորագրությամբ
Այս կտրոնը թողարկվել է ԱՄՆ-ում` 1919 թ. վերջին, «Փրկության հանգանակություն» կենտրոնական հանձնախմբի կողմից, որը ղեկավարում էր Անդրանիկ Օզանյանը:
Կտրոնի վրա գրված է. «Փրկութեան հանգանակութիւն Հայաստանի կարօտելոց»: Կենտրոնում` օվալաձև շրջանակի մեջ, պատկերված է Խրիմյան Հայրիկի (Մկրտիչ Խրիմյան) դիմանկարը, որը կիսով չափ օղակած դափնեպսակին գրված է «Հայրիկ»: Նկարի աջ կողմում ԱՄՆ-ի, իսկ ձախում` Հայաստանի առաջին հանրապետության դրոշներն են: Կտրոնում գրված է նվիրատուի անուն-ազգանունը` Ստեփան Սողոմոնյան և հանգանակած գումարի չափը` 100 դոլար: Ստորին հատվածում հանձնախմբի նախագահ Անդրանիկ Օզանյանի և գանձապետ Կ. Մարգարյանի ստորագրություններն են:
Կտրոնի աջ անկյունում նկարված է հայ կարիքավոր ընտանիք` հայրը, մայրը և երկու երեխաները, որոնցից մեկը, ձեռքերն առաջ պարզած, հաց կամ փող է աղերսում: Ձախ անկյունում պատկերված է Հայաստանը` Արարատ, Սիփան լեռներով և Վանա լճով:
«100 ԻՐապատում Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
7 Jul 2015
Инструкция по дискуссии с отрицателями | Геноцид армян
Инструкция написана для споров с отрицателями геноцида армян, но с тем же успехом может применяться против отрицателей Холокоста, суворовцев, фоменкоидов, азербайджанских историков, и прочих адептов маргинальных псевдонаучных теорий.
![]() |
| 1915 | Armenian Genocide |
«Отрицатели» бывают двух видов: «коммерсанты», которые имеют с этого гешефт, и «идейные» - больные фимозом головного мозга. Особо выдающийся отрицатель сочетает в себе оба эти качества. Даже если вы профессионал в вопросе, оставьте надежду, что вам удастся «отрицателя» переубедить. «Коммерсант» может только продастся второй раз, но уже дороже, а против ФГМ бессильно даже высшее образование, усиленное помощью психиатра. Если Бог (для атеистов Эволюция) не имел бы на сей счет особого плана, он не создал бы Великое Племя Дураков, а кто вы такой, чтобы спорить с Богом? Ваша задача не состоит в том, чтобы переубедить «отрицателя», а в том, чтобы довести его до истерики. После можно с чистой совестью смотреть как он бьется головой о стенку, время от времени подогревая его энтузиазм.
По множеству вопросов у исследователей существуют разные точки зрения. Тем не менее по многим из таких спорных вопросов есть консенсус абсолютного большинства исследователей, и небольшое количество маргинальных ученых, придерживающихся оригинальных точек зрения.
15 Jun 2015
Ց-ով բառը (The G-Word) | Թուրքիոյ հակազդեցիկ հռետորաբանութիւնը
Այս յօդուածով թուրք պատմաբան եւ քաղաքագէտ Սամիմ Աքկէօնիւլ կ՛անդրադառնայ Ֆրանչիսկոս Ա Պապի Հայոց ցեղասպանութեան մասին ըրած վերջին յայտարարութիւններուն, որոնք Թուրքիոյ կառավարութենէն ներս խուճապ առաջացուցին: Ան նաեւ սրամիտ կերպով կը թուարկէ բազմաթիւ անձերու հակազդեցութիւնները, որոնք տակավին՝ 2015 թուականին կը շարունակեն յամառօրէն չօգտագործել «ցեղասպանութիւն» եզրոյթը - յայտնի «Ց»-ով բառը - երբ կը խօսին զանգուածային կոտորածներու եւ տեղահանութիւններու մասին, որոնց ենթարկուեցան հայերը 1915-ին:
Երախաներուս շնորհիւ Հարի Փոթերի լաւ ընթերցող մը դարձաց էի: Անշուշտ, բազմաթիւ անգամներ նայած եմ ֆիլմերու այդ շարքը: Զարմանալի բան մը նկատած էի այդ ժամանակ. սկզբունքով Վոլտըմոռը (Voldemort) այն անձն է «որուն անունը պէտք չէ տալ»: Բայց առանց բացառութեան բոլորը գիտեն, որ անոր անունը Վոլտըմոռ է եւ այն կ՛արտասանեն: Կը յիշեմ որ առջինեկիս հարցուցած էի՝ «Բայց անոր անունը պետք չէ արտասանել, ինչպէ՞ս կ՛ըլլայ որ բոլորն ալ անոր անունը կու տան»: Ան ամենայն լրջութեամբ պատասխաներ էր՝ « Ոչ, միայն վախկոտներն են որ գիտեն, բայց չեն ըսեր»:
2015-ին Թուրքիոյ մէջ Հայոց ցեղասպանութեան մասին հակազդեցութիւնները շատ տարօրինակ բնոյթ մը ստացան: Այդ տարօրինակութիւնն աւելի ակնյայտ դարձաւ Պապի ըրած վերջին յայտարարութիւններէն ու Եւրոպական խորհրդարանի որոշումէն ետք:
6 May 2015
Ամերիկյան կատակերգու Ջոն Օլիվերի անդրադարձը Հայոց ցեղասպանության թեմային
Ամերիկյան կատակերգու Ջոն Օլիվերը «Անցած շաբաթն այս երեկո Ջոն Օլիվերի հետ» ("Last Week Tonight with John Oliver") հայտնի հումորայի հեռուստաշոուի (ցուցադրվում է HBO հեռուստաալիքով) ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային` ծաղրի ենթարկել ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի դիրքորոշումը և երկակի ստանդարտները: | Նաև ռուսերեն թարգմանությամբ:
4 May 2015
По поводу национального покаяния | Немцы и турки
Вот, говорят, немцы молодцы: признали Холокост, ужаснулись и каются. А турки, значит, не молодцы – Геноцид отрицают и еще хамят вдогонку. Типа, вот вам и разница между Европой и Азией.
Разница, конечно, есть. Дикие азиаты людей на куски резали. Просвещенные белые люди спроектировали эргономичные газовые камеры. Небо и земля, конечно. Цивилизация-с. Только вот к вопросу национального покаяния все это никак не относится.
Главная причина, по которой немцы *ужаснулись и каются*, это старый-добрый сапог советского солдата (Ред.), который прошелся по Германии. Плюс штык-нож дяди Сэма, который подоспел с тылу. Плюс дидактическая бомбардировка Дрездена. Плюс миллион – не миллион, но некоторое количество изнасилованных немок. Плюс голод и разруха. Плюс сорванные погоны и растоптанные штандарты. Короче говоря, боль и унижение.
У турков – все наоборот. Поражение в Первой мировой войне стало импульсом для народного подъема. Империя погибла, но родилась нация. И этот новорожденный уродец был совершенно не склонен к гуманистическим рефлексиям и осознанию чувства вины.
Покаяние возможно только в том случае, когда ты проиграл. И твое поражение должно быть максимально болезненным и унизительным. Именно поэтому серьезное общенациональное чувство вины за Холокост есть только у немцев. А их пособники – украинцы, поляки, прибалты и прочие маленькие, но гордые народы – совестью не мучаются.
30 Apr 2015
Թուրք վերլուծաբանը 7 թեզով ցույց է տալիս Հայոց ցեղասպանության անհերքելիությունը
Թուրքական «Hurriyet» թերթի անվանի սյունակագիր Ահմեթ Հաքանը (Ahmet Hakan) «Հայկական հարցի վերաբերյալ 7 թեզ» հեղինակային հոդվածում անդրդադառնում է թուրքական ժխտողականության 7 հիմնական (ըստ հեղինակի) թեզերին, տալիս դրանց հիմնավորված հերքումը և ապացուցում Հայոց ցեղասպանության անհերքելիությունը:
Ստորև ներկայացնում ենք Հաքանի մատնանշած 7 թեզերը.
1. Եթե իմպերիալիստական ուժերն են ասում «ցեղասպանություն», այդ դեպքում ինչո՞ւ ամենամեծ իմպերիալիստ ԱՄՆ-ն «ցեղասպանություն» բառն օգտագործելու փոխարեն երկար-բարակ մտածում է, թե ինչ բառ գործածի: Ինչո՞ւ չի ասում «ցեղասպանություն»:
2. Եթե խոսք է գնում այն մասին, որ հայ գրոհայինների հարձակումներից է ծագել ողջ խնդիրը, ապա ինչո՞ւ տեղահանվեց ողջ հայ հասարակությունը և հայության կոտորածներ եղան: Եթե մեղքը գրոհայիններինն էր, ինչո՞ւ դրա համար վճարեց անմեղ բնակչությունը:
3. Մենք, օրինակ, ինչո՞ւ ենք տեղահանություն և ջարդեր իրականացրած երիտթուրքերին համարում մեր պապեր: Նրանց փոխարեն ինչո՞ւ մեր նախնիներ չենք համարում հայերին փրկած Ռեշիթ բեյի, Մեհմեթ Ջելալ բեյի, Ֆայիք Ալի բեյի պես մարդկանց: Ինչո՞ւ չենք գոչում, որ նրանք են մեր իսկական նախնիները:
18 Apr 2015
Երթուղայինների վարորդների փող աշխատելու ռազմավարական հնարքները
4 համարի երթուղայինի վարորդը լուրջ ստրատեգ էր: Մարտի դաշտում պետքական կադր:
Հատված իրա ու կողքը նստած տղու հետ զրույցից, ով, ըստ զրույցի, պետք ա էտ գծում վարորդ աշխատի:
Սենսեյ վարորդը.
-Ուրեմն լսի, գլխավոր պռոտիվնիներդ մինչև Օպերա 1, 37, 58, 27 ավտոբուսներն են... Էտքան գազելներից մի հուշտ եղի, ինչքան ավտոբուսներից: Օպերայից հետո հակառակորդդ փոխվում ա, մինչև Դալմա պասաժիռների թեմեն ա:
Էս ինչ կանգառը որ մտար, տեսար պասաժիռ չկա, ուրեմն էսինչ ավտոբուսն արդեն հավաքելա: Հաջորդ երկու կանգառում մի կանգնի, եթե իջնող չունես, որ հաջորդ խաչմերուկում իրան աբգոն անես:
Դեմիրճյան խաչմերուկ. գիտես, կամեռա չկա, բայց դեղին չմտնես հանկարծ, 100% կբռնեն: Ակադեմիայից պասաժիռ չես վերցնում, ու աշխատի կանգառից դուրս մարդ չիջացնես, ըտտեղ առնվազն 1 րոպե գնում ա, մինչև իջնի, մենք էլ 4 րոպե ինտերվալով ենք դուրս գալիս: Զդաչին չոտկի կտաս, մեջը չմտնես, բազառների վրա ժամանակ չես կորցնի: Հենց ծեծելու թեմա լինի, զանգում ես ինձ, հոգեբանորեն կկլիզմեմ ես հեռախոսով:
Աշխատում ես մյուս գծերի մեջ սառատնիկներ՝ ընկերներ էլի, ձեռք բերես, որ կանկուրենտիդ դեմը պետք եկած ժամանակ կդրի: Վաղը դու էլ իրան նույն լավությունից կանես:
7 Apr 2015
Հանրապետական կանանց անբնական հրճվանքը Ծիծեռնակաբերդում
Հանրապետական կուսակցության 3000 կին անդամներ ապրիլի 4-ին որշել էին իրենց հարգանքի տուրքը մատուցել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, բայց արդյունքում ստացվեց հերթական կեղծ, շինծու ու գռեհիկ նախաձեռնությունը: Մի խինդ-ուրախություն, ժպիտներ ու հրճվանք: Ավելի լավ չէ՞ր լինի սուս ու փուս սսկվեիք ձեր տեղերում, ի ցույց չդնեիք ձեր տգիտությունը, անպարկեշտ ու ցածրարժեք կերպարը, քան հասնեիք տեղ ու մոռանայիք այցելության բուն նպատակը ...
Սակայն չեմ բացառում, որ նրանց մեջ էլ կան սրտացավ և արժանի մարդիկ, որոնք անգիտակցաբար իրենց մասնակցությունն են ունեցել այս խեղկատակությանը:
Սակայն չեմ բացառում, որ նրանց մեջ էլ կան սրտացավ և արժանի մարդիկ, որոնք անգիտակցաբար իրենց մասնակցությունն են ունեցել այս խեղկատակությանը:
24 Mar 2015
Տաջիկների ռազմահայրենասիրական խմորումները | Զուգահեռներ
Փաստորեն խեղճ տաջիկներն էլ ինքնության լուրջ փնտրտուքների մեջ են հայտնվել. հին տաջիկները ոսկեմազ և կապուտաչյա են եղել ! Ծանոթ դրույթներ են չէ ? Մարդիկ եմ ճանաչում որ երբ իմանում են տաջիկների այսպես կոչված «արիական» ծագման մասին հոգեբանական լուրջ տրավմա են ստանում ու սկսվումա կյանքի վերաիմաստավորման փուլը: Սա ազգային արժեքների վերագնահատման մառազմատիկ ու հետաքրքիր ֆենոմենա որ տվյալ պարագայում նաև հայերին է բնորոշ: Աբսուրդը կայանումա նրանում որ մարդիկ սկսում են խորշել իրենց ազգային դիմագծերից ու մարդաբանական տիպից և որպես ինքնահաստատման, ինքնաբավարարման ճանապարհ ընտրում մեկ այլ մարդաբանական տիպին հատուկ դիմագծերը, ասոցացնելով դրանք իրենց նախնիների և ըստ երևույթին նաև իրենց իսկ անցյալի հետ: Սա մեղմ ասած պառակտիչ ու ֆաշիստական հիվանդություն է որ հնարավոր է արմատախիլ անել միայն գիտական մտքի և առողջ դատողականության գերակայության միջոցով:
Պետք չէ ձեզ ճղել մարդկանց ապացուցելու համար որ հայերը արիացի են, ժամանակին կապուտաչյա են եղել կամ նման ինչ-ինչ տխմար մտքեր, դա բացարձակ կապ չունի հայրենասիրության ու ազգային գիտակցության հետ: Այսպես կոչված «արիացիներ» պայամանական անվանումը տրվում է հնդեվրոպական լեզվաընտանիքը հնդիրանական ճյուղին (Indo-Iranian languages): Հավանաբար պարզ է որ այս ճյուղին պատկանող մարդիկ ոչնչով առավել չեն մյուսներից: Եթե խնդիր ունեք ինքնության հետ ապա պետք է հիշեցնեմ որ հայ ժողովրդի հնագույն և փառահեղ պատմությունը լրիվ բավարար է ինքներդ ձեզ լիարժեք զգալու և ձեր հայրենասիրական քիմքը բավարարելու համար:
Արիացի լինելը, արիացի խաղալը ուղղակի միամիտ ձգտումներ են, անհիմն ու փուչ. դրանով ոչ երկիր են կառուցում և ոչ էլ երկրի արժանի քաղաքացի դառնում:
5 Mar 2015
Чеченец по национальности Артур Эскаев написал стихотворение об Армении
Армянскому народу сердечно посвящаю
Артур Эскаев
Приветствую, любимая Армения
Лежащая средь гор седых Кавказа
Ты лучшее Создателя творение
Что красивее сладкого рассказа.
Я много слышал о Тебе, и часто
Природа, горы, реки и поля
И беркуты, летающие властно
Над небом, Бога, о Тебе моля.
Чтоб Ты была могучею и сильной
И чтоб народ Твой горести не знал
И собирая, урожай обильный
Друзей своих радушно в гости звал.
История Твоя глубока, словно
Морское дно, невидное глазам
Через страдания Ты шла безмолвно
Давая волю горестным слезам.
Артур Эскаев
![]() |
| Гора Немрут | Гробница Антиоха I Коммагенского (Западная Армения) |
Приветствую, любимая Армения
Лежащая средь гор седых Кавказа
Ты лучшее Создателя творение
Что красивее сладкого рассказа.
Я много слышал о Тебе, и часто
Природа, горы, реки и поля
И беркуты, летающие властно
Над небом, Бога, о Тебе моля.
Чтоб Ты была могучею и сильной
И чтоб народ Твой горести не знал
И собирая, урожай обильный
Друзей своих радушно в гости звал.
История Твоя глубока, словно
Морское дно, невидное глазам
Через страдания Ты шла безмолвно
Давая волю горестным слезам.
Վանաձոր, Լոռու մարզ | Vanadzor, Lori Province (Photo)
Վանաձորը ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքն է, հանդիսանում է Լոռու մարզի մարզկենտրոնը: Ժամանակին արդյունաբերական մեծ քաղաք էր, բնականոն զարգանում ու վերափոխվում էր: Այսօր, զուտ այն պատճառով որ Հայաստանում ձեռք բերված անկախությունը չգնահատվեց ըստ արժանվույնս և իշխանության եկան միմյանց հաջորդող ազգակեր ոհմակներ, քաղաքը կորցրել է իր դեմքը վերածվել գորշ գավառական բնակավայրի, որտեղ կյանքը կարծես մխրճվել, մնացել է 90-ականներում և չկա որևէ լուրջ տնտեսական դրական փոփոխություն:
Ինչպես և Հայաստանի մյուս քաղաքներում, այստեղ ևս կան բՌաբուսներ, "խամեռներ", ճոխ ռեստորաններ, սուպերմարկետներ ու հարուստ չինովնիկներ, աղբ, ժանգոտած կրպակներ, կիսափլված ու խարխուլ շենքեր, ինչ-որ անհասկանալի շինությունների կառկասներ, բայց ինչպես և Հայաստանի մյուս քաղաքներում այստեղ ևս Չկան արդյունաբերական գործարաններ, ասֆալտապատված փողոցներ ու բակեր, խնամված զբոսայգիներ, նորմալ հասարակական տրանսպորտ, նորոգված թանգարաններ ու պատկերասրահներ ... այստեղ նույնպես մարդիկ դժգոհ են իշխանությունից, պաշտոնյաներից, հարուստներից ու աղքատներից, իրենք իրենցից: Ինչպես կասեր մարդամեկի տատը՝ «Գաղջը ամենուր է»:
Մուսա լեռան ազատամարտի Փրկիչ դրոշը
![]() |
| N 1 Փրկված հայերը Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգստում |
1915 թ-ի գարնանը թուրքական իշխանություններն սկսել էին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հուլիսի 30-ին գաղթի հրաման էր տրվել նաև Միջերկրականի առափնյա շրջանի՝ Սուեդիայի (Հալեպի նահանգի Անտիոք գավառ) 6 հայկական գյուղերի ավելի քան 6 հզ. բնակչությանը: Մի մասը, ենթարկվելով հրամանին, բռնում է գաղթի ճանապարհը (մեծ մասը զոհվում է), մյուսները՝ մոտ 5 հզ. հոգի, որոշելով պաշտպանվել, բարձրանում են ծովափնյա Մուսա լեռը և ստեղծում ռազմական ճամբար: Դիմադրությունը ղեկավարելու համար ընտրվում է Զինվորական խորհուրդ, որի մեջ ընդգրկվում են Եսայի Յաղուբյանը, Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը, Պետրոս Տմլաքյանը և ուրիշներ:
27 Feb 2015
В Москве меня предупреждали: «Там — ни слова об Армении» | Татьяна Щербина
"Московские новости" թերթի սյունակագիր Տատյանա Շերբինան ներկայացնում է Բաքու կատարած իր այցելության մանրամասները և այն հակահայկական պրոպագանդան, որով կովկասյան թաթարները երկիր այցելած օտարազգիների մեջ փորձում են ատելություն սերմանել հայերի նկատմամբ:
-----------------------------------------------------------------------------------------
Татьяна Щербина | Колумнисты | Московские новости
Мое первое столкновение с «национальным вопросом» произошло в 1988 году. Ельцин, став мэром (называлось иначе) Москвы, устроил по всему городу ярмарки: приезжали грузовики из «солнечных республик» и выгружали на лотки овощи и фрукты. И вот разражается конфликт в Нагорном Карабахе. Подхожу к лотку возле дома, спрашиваю: «А виноград откуда?» Мы тогда все были очень политизированны. «Из Азербайджана, — отвечает продавец и хитро улыбается: — Но сорт армянский».
И вот я впервые в Азербайджане, Баку, 2010 год. За большим столом — творческая интеллигенция, все азербайджанцы. За последние четверть века город перестал быть интернациональным. Я гость, потому после приветственных тостов мне задают вопросы.
24 Feb 2015
22 Feb 2015
Քրդերը պատմության կեղծարարների շարքում: Ծոփքի թագավորություն
Քրդերի ախորժակը սահմաններ չի ճանաչում. հերթը հասավ հայկական Ծոփքին: Դեռ հլը փառք որ էս խզբզանքը բլոգներում ու քրդական պորտալներումա հանդիպում ու դեռևս չի հասել ակադեմիական մակարդակների: Քրդական հարցը ներկայումս զուգորդվում է Հայկական հարցի հետ ու որոշակի մակարդակի վրա հակադրվում Հայկական հարցին: Ամեն պարագայում կեղծարարության այս ձևը հատուկ է բոլոր աներևույթ «ազգերին», որոնք երբևէ պետականություն չեն ունեցել կամ էլ նոր են կոնսոլիդացվում որպես ազգ. մի ձև պիտի ինքնահաստատվեն, պատմություն հնարեն թե չէ ? Օրինակները բազմաթիվ են ու բազմաբնույթ:
Հարցին լուծում տալու համար պարտադիր պայման են հանդիսանում հակադարձելն ու արձագանքելը (յուրաքանչյուր ազդեցություն հակազդեցություն չգտնելով ավելի է խորանում): Կեղծիքը արդյունք չի տա ու հեշտ կչեզոքացվի համապատասխան քայլերի պարագայում, բայց ամեն անգամ կանգնում ենք կոտրված տաշտակի առջև. Հայաստանում գիտությունը մղված է վերջին պլան իսկ անհատները շատ բան անել չեն կարող: Սրա հետևանքով ամեն թափթուկ օգտվումա մեր թուլությունից:
Հարցին լուծում տալու համար պարտադիր պայման են հանդիսանում հակադարձելն ու արձագանքելը (յուրաքանչյուր ազդեցություն հակազդեցություն չգտնելով ավելի է խորանում): Կեղծիքը արդյունք չի տա ու հեշտ կչեզոքացվի համապատասխան քայլերի պարագայում, բայց ամեն անգամ կանգնում ենք կոտրված տաշտակի առջև. Հայաստանում գիտությունը մղված է վերջին պլան իսկ անհատները շատ բան անել չեն կարող: Սրա հետևանքով ամեն թափթուկ օգտվումա մեր թուլությունից:
Քրդական ռեվիզիոնիզմի մասին որոշակի պատկերացում կազմելու համար առաջին հերթին խորհուրդ կտամ կարդալ Իսմաիլ Բեշիկչիի (İsmail Beşikçi) "Պետությունների կողմից գաղութացված Քուրդիստան" գիրքը: Բեշիկչին համարվում է քրդական պատմությանը վերաբերող աշխատությունների հիմնասյուներից մեկը:
Սարգիս Հացպանեանի հրավիրած մամլո ասուլիսը քրդական թեմայի շուրջ: ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Նկարում պատկերված է Արշամ II թագավորի դրամը: Այս շրջանում արդեն նախորդ արքաներին հատուկ սրածայր խույրը փոխարինվում է հարթ գլխանոցով:
Subscribe to:
Posts (Atom)




















