4 համարի երթուղայինի վարորդը լուրջ ստրատեգ էր: Մարտի դաշտում պետքական կադր:
Հատված իրա ու կողքը նստած տղու հետ զրույցից, ով, ըստ զրույցի, պետք ա էտ գծում վարորդ աշխատի:
Սենսեյ վարորդը.
-Ուրեմն լսի, գլխավոր պռոտիվնիներդ մինչև Օպերա 1, 37, 58, 27 ավտոբուսներն են... Էտքան գազելներից մի հուշտ եղի, ինչքան ավտոբուսներից: Օպերայից հետո հակառակորդդ փոխվում ա, մինչև Դալմա պասաժիռների թեմեն ա:
Էս ինչ կանգառը որ մտար, տեսար պասաժիռ չկա, ուրեմն էսինչ ավտոբուսն արդեն հավաքելա: Հաջորդ երկու կանգառում մի կանգնի, եթե իջնող չունես, որ հաջորդ խաչմերուկում իրան աբգոն անես:
Դեմիրճյան խաչմերուկ. գիտես, կամեռա չկա, բայց դեղին չմտնես հանկարծ, 100% կբռնեն: Ակադեմիայից պասաժիռ չես վերցնում, ու աշխատի կանգառից դուրս մարդ չիջացնես, ըտտեղ առնվազն 1 րոպե գնում ա, մինչև իջնի, մենք էլ 4 րոպե ինտերվալով ենք դուրս գալիս: Զդաչին չոտկի կտաս, մեջը չմտնես, բազառների վրա ժամանակ չես կորցնի: Հենց ծեծելու թեմա լինի, զանգում ես ինձ, հոգեբանորեն կկլիզմեմ ես հեռախոսով:
Աշխատում ես մյուս գծերի մեջ սառատնիկներ՝ ընկերներ էլի, ձեռք բերես, որ կանկուրենտիդ դեմը պետք եկած ժամանակ կդրի: Վաղը դու էլ իրան նույն լավությունից կանես:
07:30 կանեց կլինես, որ 07:40 հոպարն ա դուրս գալիս, իրանից հետո կասեմ, որ դու դուրս գաս: Իմ շկոլայով որ քշես, իրիկունը 7-8 հազարնոց տղա տուն կգնաս:
Թրեյնինգի ավարտ՝ ավտոյի ստառտերն ատկազ արեց.. Թե չէ էլի բան կսովորեինք:
Հ.Գ. Կարելի է գազելի շոֆեռ դառնալ, եքյա բան իմացա :
No comments:
Post a Comment