13 Apr 2015

Հայաստանն էլ առաջվանը չէ։ Քիմն ու Քայնեն ինչ-որ բան փոխեցին

Հայաստանս էլ առաջվանը չէ։ Քիմն ու Քայնեն ինչ-որ բան փոխեցին։ Սա մինի հեղափոխություն էր։ Գիտակցության ու դիրքորոշումների հեղափոխություն։ Սա ավելին էր, քան հոգեբանի կաբինետ այցը. նրանք մեզ կոմպլեքսներից ազատեցին, կամ թե՝ ցույց տվեցին դրանցից ազատվելու ուղիները։ Կոտրվեցին կարծրատիպերը, պայթեցին դիմակները, մրմռացին հետույքներն ու թպրտացին «սրբուհիները»։ Վերջն էր։ 
Մենք տեսանք, թե ինչպես «անբարոյականը» պատռեց բարոյականների դիմակները, ինչպես «սևը» լուսավորեց մութ գիշերը, մենք տեսանք ու զգացինք...
Մենք տեսանք գեղեցիկ ու հաջողակ կնոջ։ Տեսանք սիրող ու տաղանդավոր ամուսնու։ Տեսանք ընտանիք, ով հասել է իր երազանքին։
Իսկ թե ինչ տեսար դու, դա քո խնդիրն է։
Ու էս կինոյի մեջ ամենակարևորն էն ա, որ հասկացանք. մեզանում գաղջոները փոքրամասնություն են , ու էդ արդեն լավ ա 



No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...