9 Sept 2016

Նորածնին վերաբերող վտանգավոր և անիմաստ խորհուրդներ: Սնահավատություն և միֆեր:

1. Նորածնի մեջքի «փշերը» ալյուրով տրորի, թող դուրս գան։
2. Անկողնում աչքի ուլունք կախի, որ չարքերը չգան։
3. Գիշերով երեխու շորերը դուրս մի կախի, դևերը կգան։
4. Մթին դուրս հանելուց ծոցի մեջ հացի կտոր դիր, որ սատանան չմոտենա։
5. Էդ կաթդ ի՞նչ ա որ, ջուր ա, երեք ամսականից հոնի կոմպոտ, բորշ ու խաշլամայի ջուր տուր, մեղք ա, սոված ա մնում։
6. Հետո ինչ, որ 40 աստիճան ա, բգով բլուզ, գուլպա ու գլխարկ չմոռանաս դնել։
7. Կերակրելու պահին ջուր մի խմի, երեխեն «ծարավ կանցնի»։
8. Էն չիպսը ու կոլան տուր, հլը նայի ոնց ա վրան նայում, աչքը վրան կմնա։
9. Խոդունոկ խի՞ չես գցում, չի քայլի։
10. Յաաա, ո՞նց, տասը ամսական ա ու ատամ չունի, կալցիում տուր։
11. Վայ, ատամ ա հանու՞մ։ Բա լնդերին կոնյակ քսի, որ չցավա։
12. Եռման ջուր լցրու գլխին,որ շուտ ատամ հանի։

18 Jul 2016

ԻՆՏԵՐՎՅՈՒ (աստրալ պատմութիւն)

- Բարեւ ձեզ։ Կարելի՞ է ներս գալ։
- Յամեցէք, յամեցէք։
- Մենք պայմանավորվել էինք հարցազրույցի համար։
- Տակաւին յիշեցի։ Դուք ո՞ր լրատուամիջոցն էիք ներկայացնում։
- Ցնցիչ.am. Մեր նպատակն է՝ ցնցել ընթերցողին ու համացանցը։
- Ուրեմն դուք շիտակ յասցեով եք եկել։ Իմ գիւտը արդեն իսկ ցնցել է գիտական հանրութիւնը։
- Կարո՞ղ եմ սա դնել այստեղ։
- Աս յի՞նչ է։
- Ձիկտոֆոն։ Որ հետո լսեմ ու սխալ բան չգրեմ։
- Հաաա, յետոյ լսելը կարեուոր մըն է։ Դրեք։
- Ահա։ Նախ, ներկայացեք։
- Շար աղուոր։ Անունս է Իշխան, ազգանունս՝ Գրիգորյան։
- Այսքա՞նը։
- Դե, ծնուել եմ Մարալիկում, ավարտել եմ քաղաքի միջնակարգ դպրոցը։ 
- Իսկ ձեր պաշտոնը, կամ կոչումը։
- Հիմա տաքսի կը վարեմ։ Հիմնականում Մարալիկից Գյումրի։
- Գիտական կոչո՞ւմ։
- Առայժմ չունեմ։ Բայց ատենախոսութեան յամար դիմած եմ։ Երեւի շուդով պիտ լինի։
- Շատ լավ։ Պատմեք ձեր հայտնագործության մասին։
- Դա մեծ յայտնագործութիւն է։ Ես ապացուցել եմ, որ կյանքը Երկիր մոլորակին վրա առաջացած է Հայերուց 100 հազար տարի յառաջ։
- Հետաքրքիր է։ Ինչպե՞ս եք դուք դա ապացուցել։
- Մի ամիս յառաջ երազ մը տեսած էի։ Սորբ Գրիգոր Լուսաուորիչն էր այցելած։ Ասաւ «Իշխան, Նոյեն ետք դուն իս։ Յաջորդ ջրհեղեղն է պատրաստվում։ Գնա այսինչ տեղը ու սպասե հրահանգներուն»։ 

ՓԵՍԻՍՏԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐ

Սիրելի ախպերիկ, քանի որ ես շատ-շատ վաղուց հետևում եմ Ֆեյսբուքում հայտնի և ոչ-էդքան հայտնի, հին և ոչ-էդքան հին, լրիվ քոռ կացին ու հակառակը՝ չափազանց բիջ փեսիստների գործուենությանը, ապա ես թույլ կտամ ինձ այժմ ներկայացնել ձեզ այն բոլոր ֆեւյսբուքավարական հնարքներն ու առանձնահատկությունները, որոնք հատուկ են գրեթե բոլոր իշխանական պրոպագանդիստներին կամ նույն ինքը փեսիստներին:

Նշեմ, որ ստորև բերված բոլոր նկատառումներն ու մտքերը հանդիսանում են իմ խիստ սուբյեկտիվ կարծիքը և չեն հավակնում բացարձակ ճշմարտություն համարվելուն:

Եվ ուրեմն՝ փեսիստական ֆեյսբուքավարության առաջին և հավանաբար ամենահայտնի հնարքը՝ Սերժ Սարգսյանին անգամ կես-հնչյունով չանդրադառնալու, էդ մարդուն միտումնավոր անտեսելու կամ շատ հաճախ միտումնավոր թաքցնելու ձևն ա: Տեսեք, Ֆեյսբուքում կան լիքը-լիքը շատ ակտիվ օգտատերեր, որոնք անդրադառնում են բացարձակապես ամենինչին, կրկնում եմ՝ ԱՄԵՆԻՆՉԻՆ...ասենք Անկարայում կամ Նոյեմբերյանում մի հատ ագռավ մի քիչ բարձր տռի՝ սրանք էստեղ իսկույն մի որևէ բան կշարադրեն: Չգիտեմ, էնտեղ տափակ-ցինիկ հումոր ա, լուրջ կարծիք ա, թե վերլուծություն ա, բայց հաստատ մի բան գրելու են: Հորս արև բացառվում ա չգրեն: Իրենք անդրադառնում են, հաճախ փիս քննադատում են բոլոր հնարավոր երկրների բոլոր հնարավոր քաղաքական ու մերձքաղաքական իրադարձություններին, ղեկավարներին, բռնապետներին, բռնապետների հեղինակած էշություններին, ամենինչին, այսինքն չկա տենց բան որ իրենք անտեսեն...և ա՛յ քեզ պարադոքս...էս նույն մարդիկ ԵՐԲԵՔ կրկնում եմ ԵՐԲԵՔ չեն անդրադառնում Սերժ Սարգսյանին (բացասական իմաստով) Սերժ Սարգսյանի անիմաստ՝ հաճախ մեռնելու աստիճան ամոթալի մտքերին, նրա աննորմալ արարքներին, որոշումներին, վարած քաղաքականությանը, էդ քաղաքականության արդյունքներին, տո ընդհանրապես հենց իրեն՝ Սերժին: 
Related Posts Plugin for WordPress, Blogger...