7 Dec 2015

Սահմանադրական հանրաքվե 2015 | Մի կողմ թողնելով «Այոն ու Ոչը»

Երեկ (06.12.2015) մենք ցայտուն տեսանք, որ մեր երկրի ամենաորոշիչ ուժը բակերի, թաղերի անգործ, անփող, անուսում, անգրագետ, անիքնասեր, անլվա, անհեռանկար տղաներն են: Նրանք հաղթում են ստրուկ լինելու իրենց հզոր պոտենցիալով: Նրանք ունեն իրենց կանոնները, որով տեղավորվում են կյանքում իրենց կենսագրության մեջ առկա բոլոր «ան» ժխտական մասնիկով սկսվող բառերի հետ: Նրանք ուժ են: Որովհետև կարող են կատարել ցանկացած արարք մի քանի հազար դրամով, քանի որ սնանկ են ոչ միայն ուղեղով, այլև դրամապանակով: Նրանք չեն կարող աշխատել, որովհետև տգետ են, ֆիզիկապես՝ թույլ ու հիվանդոտ: Նրանք օգնում են իրենցից ուժեղներին, որ կարողանան բակում ու թաղում գրավել մեկ քառակուսի մետր տարածք՝ կանգնելու համար:

Սա իրականում սոսկալի ուժ է դառնում, երբ իրենց պարագլուխն իրականում իրենցից տարբերվում է միայն դրամապանակով: Միկրոցեֆալ ուղեղներով ու դատարկ ստամոսքներով անլվա տղաները մեր բակերի ու թաղերի «իսլամական պետությունն են»: Իրենք վաղուց որոշում են շրջակա միջավայրի «ճիշտն» ու «սխալը»: Նրանք մի օր անցկացնելու են իրենց Սահմանադրությունը: Թվով շատ են, ուղեղով՝ տկար: Փաստորեն, ունեն իրական ներուժ իշխանություն ունենալու: Նրանք երեկ դարձան մեր նոր Սահմանդրության հիմքը:
Related Posts Plugin for WordPress, Blogger...