26 Feb 2015

Հանրության դեգրադացում կամ տակտի զգացողության բացակայությունը


ԵՐԵՎԱՆԻ №78 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ

Նկարում պատկերվածա Երևանի N 78 դպրոցը: Նման ճոխ, հավանաբար նաև շքեղ հարդարանքով էս մարդիկ իբր ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Այն որ երկիրը տգիտության կեղտի մեջա ու գնալով ավելիա խրվում դրա մեջ նորություն չի: Բայց երբ որպես էդ կեղտն արտադրող ու խրախուսող հանդեսա գալից ԴՊՐՈՑԸ արդեն էն վերջին հույսն էլ որ դե մի բան կփոխվի, դե իշխանափոխություն կլինի կդզվի, բան-ման, այ դա էլ իսպառ վերանումա, մոռացվում: Ինչքան կարճմիտ, երեսպաշտ ու բուն գաղափարից անտեղյակ, վերացած պիտի լինի մարդ որ նման անճոռնի միտք իրականացնի: Ցեղասպանության 100 ամյակը ձեր համար հիշատակի արարողությունա թե նոր տարվա հանդես, մարտի 8: Հիշատակի արարողությանա թե ձեր դպրոցը ռեկլամ անելու, աչք մտնելու, մյուսներին ճոխությամբ, գունառատությամբ "NaXanDZacnelU" փորձ ... փուչիկներ էլ կախեիք ու վերջին ակորդը կխփեիք:

Մի ամբողջ դպրոցում, որտեղ անկասկած բանիմաց ուսուցիչներ, աշակերտներ կլինեն ոչ ոք դեմ չի գնացել էս տոնածառին ? Կամ միգուցե ընդիմացել են ոմանք, բայց պարզ օրինակի վրա տեսնում ենք փաստը որ մեր երկրում լուսավոր խոսքը մարումա համատարած խավարի, զոռբայության, ցուցամոլության մեջ անտեսվում:

Մարդիկ էնքան էն հրճվում իրենք իրենցով, էնքան են սովոր չտեսության, անճոռնիության, էնքան չեն մտածել որ ուղեղները փառակալելա, մթագնել, քյաբաբակալել: Ոչինչ սերիալները կա, էս պատի տակ պպզած, մի ուրիշ տեղ բերանները ծռած էլ ապրում են, բողոքում, գաղթում, ապրիլի 24-ին Exerni Tex en GnUm: Իրենց մատնացույց անողը, չհամակերպվողն էլ ParAp a U NaxanDZ ա, բա ոնց իրենք են որ կան, ազգի սերուցքնա է: Ու սենց օդնօկլասնիկախառն էլ նախաձեռնություններ են անում, ExerN nShum, իրենց դպրոցը ռեկլամ անում, ուրախանում: 

Իշխանություններից մի բողոքեք, ինչ կանք էս ենք, ոչ առավել:







No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...