Մեր հասարակական կարգը գերոնտոկրատիայից (տարեցների իշխանություն) էլ ավելի տարօրինակ ա, քանի որ կյանքի բոլոր շերտերը վերահսկում են պարզապես տարիք առած մանուկները։
Քո անձնական որոշումներից չգիտես խի նեղացող կապռիզնի բարեկամների և այլոց սինդրոմը հիշեք։ Պարզ օրինակ. որոշում եք չափազանց նեղ շրջապատով ոչ-ավանդական հարսանիքիկ անել, իսկ չհրավիրվածները, ասենք՝ հրոխպոր կնգա պապու եզան գեղի քիթ-խոթող Հոռոմսիմ ծյան, նեղանում են։ Եքա մարդիկ։ Նեղանու՛մ։ Բարեկամության ճնշող ազդեցությունը գաղտնիք չի, ու ցավոք քչերն են կարում անիմաստ խաթրերով ու դոգմաներով չգնալ՝ անձնական կյանքը մի կողմ դնելով։
Դե իսկ հեքիաթներով ապրողների մասին էլ ընդհանրապես չսկսեմ։
Տարիքային դիսկրիմինացիա չեմ անում, որովհետև գրառումս հենց դրա դեմ ա ուղղված։ Պարզապես կան մարդիկ, որոնք մանկամիտ են ու էդպես էլ մնում են՝ անկախ ֆիզիկական տարիքից։ Ինչի՞ ա հասարակությունը պարտավոր նրանց «հարգել» (ընդհանրապես՝ հարգանքը վատ բան չի), «լսել» ու «ենթարկվել»՝ զուտ ապրած տարիների քանակի հիման վրա, որակական սկզբունքների վրա զոռով աչք փակելով։




