2 Mar 2015

Փարաջանովի Նռան գույնը և երգչուհի Մադոննան | The Color of Pomegranates


Լուսանկարում համեմատական է անցկացվում Փարաջանովի  «Նռան գույնը» (1968) ֆիլմի և Մադոննայի  "Bedtime Story"  տեսահոլովակի միջև: Հավանաբար դիտել եք Մադոննայի այս հոլովակը, այն ստեղծվել է  ռեժիսոր Mark Romanek-ի կողմից 1995 թ-ին: Ունի սիմվոլիստական, սյուրռեալիստական բնույթ:
Անկասկած Mark Romanek-ը ծանոթ է եղել մեծ կինոռեժիսորի արվեստին և ոգեշնչվել է ֆիլմից: Տեսահոլովակում մի քանի այլ դրվագներ ևս կան որոնք ուղիղ հղում են Փարաջանովին: Ինքներդ կարող եք համեմատականներ անցկացնել եթե իհարկե նայել եք ֆիլմը :

«Նռան գույնը»  մի շարք վերականգնված կադրերով և նախնական վերամշակված տարբերակով 2014 թ.-ի սեպտեմբերին Մարտին Սկորսեզեի կողմից ներկայացվեց Տորոնտոյի կինոփառատոնում, այնուհետև Լոնդոնի կոնոփառատոնում որպես գլխավոր ֆիլմ: Այս կապակցությամբ Theguardian պարբերականը իր հոդվածում մեջբերում է կինոգետ և Տորոնտոյի կինոփառատոնի ծրագրի համահեղինակ James Quandt-ի խոսքը, որը ֆիլմն անվանում է «կինեմատոգրաֆիայի սուրբ գրաալ»:

A digitally restored version of Armenian director Sergei Parajanov’s 1969 ‘cinematic Holy Grail’ is set to dazzle the London film festival 2014 this week.

Մեջբերում եմ Մարտին Սկորսեզեի խոսքը առանց թարգմանության

"Watching Sergei Parajanov's The Color of Pomegranates, or Sayat Nova, is like opening a door and walking into another dimension, where time has stopped and beauty has been unleashed. On a very basic level, it's a biography of the Armenian poet Sayat Nova, but before all else it's a cinematic experience, and you come away remembering images, repeated expressive movements, costumes, objects, compositions, colours." — Martin Scorsese

Նռան գույնը Cahiers du cinéma կինոգիտական ամսագրի վարկածով գտնվում է լավագույն TOP 10 ֆիլմերի ցուցակում, Time Out-ի վարկածով TOP 100 ցուցակում, Sight & Sound magazine-ի TOP 250 բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի մեջ զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը:











No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...