29 Apr 2016

Հայաստանը գնում է Ռուսաստանի նկատմամբ իր 20-ամյա քաղաքականության լիակատար վերանայման

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին ազդակների, ՙքառօրյա պատերազմի՚, Լեռնային Ղարաբաղի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներում Ռուսաստանի դերի, ինչպես նաև հայկական արտաքին քաղաքականությունում վերջին միտումների մասին:

Դավիթ Ստեփանյան

Բաքուն ՄԱԿ-ին հղել է ուղերձ, որի ընդհանուր էությունը հանգեցվում է Երևանի և Ստեփանակերտի հետ հրադադարի շուրջ 1994 թվականի համաձայնագրի դրույթներից հրաժարման և Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի մոսկովյան բանավոր պայմանավորվածության վրա հիմնվելու ձգտման: Դա արվեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի երևանյան հայտարարությունից հետո, ով հատկապես ընդգծել էր, որ Մոսկվան «քառօրյա պատերազմը» չի դիտարկում որպես հիմք հրադադարի շուրջ գոյություն ունեցող պայմանավորվածությունները նորով փոխարինելու համար: Այս ամենն առնվազն վկայում է Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներում լուրջ տարաձայնության մասին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև անժամկետ հրադադարի շուրջ 1994 թվականի եռակողմ պայմանավորվածության արդիականացումը «քառօրյա պատերազմի» տրամաբանական հետևանքն է: Հայաստանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ապրիլյան պատերազմից հետո հստակ արձանագրեցին, որ կարգավորման իրավական հիմքը մնում են 1994-1995թթ. փաստաթղթերը: Ավելի ուշ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրան հավելեց շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների արդիականացումը:

Ելնելով Ֆրանսիայի եվրոպական գործերի պետնախարար Առլեմ Դեզիրի երևանյան հայտարարություններից և մի շարք ամերիկյան հայտարարություններից` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանում, կարծես,  փոխհամաձյանություն կա Ղարաբաղի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցի շուրջ…

Միանգամայն ճիշտ է: Մինչև ապրիլյան պատերազմը Մոսկվան, համենայն դեպս, նման անհրաժեշտության մասին բացահայտ չի հայտարարել: Եվ այն, որ այդ անհրաժեշտության մասին բացահայտ հայտարարվել է, ըստ կարևորության երկրորդ պահն է համանախագահող երկրների այն հայտարարությունից հետո, թե որպես կարգավորման իրավական հիմք մնում են հենց 94-95 թվականների փաստաթղթերը: Մինսկի խմբի,  առաջին հերթին, Ռուսսատանի կողմից եռակողմ համաձայնագրերի արդիականցնումը չէր կարող չհանգեցնել դրանցից Բաքվի հրաժարմանը, քանի որ դա կփոխեր ամեն ինչ: Եվ, գլխավորը, դա կասկածի տակ կդներ 1998 թվականից ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստացի փոխակերկումը երկկողմ ձևաչափ:  

Այլ կերպ ասած՝ քաղաքական շահաբաժիններ Բաքուն իր իսկ նախաձեռնած ապրիլյան ագրեսիայից չի՞ ստացել:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի վերջին տարիների քաղաքականությունը, ինչն աչքի էր ընկնում շփման գծում սադրանքներով, որը Բաքուն ռազմական դիվանագիտություն է կոչում, քաղաքական մեծ փակուղու մեջ դրեց այդ երկրին: Բարձրացնելով շփման գծում բախումների մասշտաբների նշաձողը՝ Բաքուն բերեց այն բանին, որ հայկական բանակն ստիպված էր նոր դոկտրինա որդեգրել, ինչը հակիճ կարելի է հակառակորդի սանձահարման պատժիչ դոկտրինա անվանել: Այդ մասին հայտարարվեց ամբողջ աշխարհին, և աշխարհն ընդունեց այն, ինչը դրսևորվեց վերջինիս լռությամբ: Հայկական զինված ուժերի հաջորդող անցումն այդ դոկտրինի իրագործման գործնական քայլերրի 2014 թ. օգոստոսին, շատ բարդ իրավիճակում դրեց Ադրբեջանին: Բանը հասավ Ադրբեջանի կողմից արդեն ղարաբաղյան զորքերի հետ շփման գծի խորքում ենթակառուցվածքի կորստի վտանգի: Այդպիսով, ճնշման միակ մեխանիզմը, որը Բաքվում արդյունավետ էին համարում, շրջվեց իր իսկ դեմ, ըստ որում՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով: Դա հնարավոր դարձավ Հայաստանի ռազմական ղեկավարության՝ գրագետ, համաշխարհային համընդունելի մոտեցման վրա հիմնված քայլի արդյունքում: Նման իրավիճակում Բաքվին ոչինչ չէր մնում, քան շրջել շախմատի խաղատախտակը՝ այդ միտումը կանգնեցնելու նպատակով:

Եվ այսօր մենք տեսնում ենք քաղաքական հետևանքները…

Բանն այն է, որ նման հուսահատ քայլերով իրավիճակը կոտրելու փորձերն այսօրվա աշխարհում շատ վտանգավոր են: Մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց Թուրքիայի նման հուսահատ քայլը՝ Սիրիայում ռուս զինվորականների հայտնվելուց հետո ռուսական ինքնաթիռը խոցելու տեսքով: Կարծում եմ՝ որոշ իմաստով Ադրբեջանում նույն բանը կատարվեց: Բաքուն փորձեց բլիցկրիգի միջոցով դուրս գալ անելանելի վիճակից: Արդյունքում Ղարաբաղի քաղաքական գործոնը կտրուկ մեծացավ, իսկ Եվրախորհրդարանում սկսեցին քննարկել վերջինիս ճանաչման հարցը, Սարսանգի բանաձևն առաջմղած երկրներին մեղադրանքներ ներկայացվեցին ապրիլյան պատերազմ հրահրելու համար: Եվ ամենագլխավորը՝ վերակենդանացվեց 1994-95 թթ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը:  ՙՔառօրյա պատերազմը՚ հանգեցրեց Ադրբեջանի անվերապահ քաղաքական պարտության: Սա առաջինը, թե ինչ կլինի հետո, մենք դեռ չգիտենք:

Իսկ ռազմական առումո՞վ:

Գլխավոր ռազմական հետևանքը Բաքվի համար՝ Արցախի վրա ադրբեջանական տանկերի հարձակման բոլոր ուղղություններով դրանց ոչնչացումն էր: Պատահական չէ, որ ապրիլի 3-ից Ալիևը հանկարծ սկսեց խոսել հրադադարի մասին: Դա սկսվեց ջախջախումից անմիջապես հետո. մինչ այդ նույնիսկ չէին էլ ենթադրում, որ կարող են նման իրավիճակում հայտնվել: Այդ պատճառով այն հարձակվող տանկերը, որոնք չէին խոցվել, անմիջապես հետ քաշվեցին անվտանգ տարածք: Եվ Բաքվի համար այդ իրավիճակում միակ ելքը Մոսկվային դիմելն էր՝ հայկական բանակի հակահարձակումը կանգնեցնելու խնդրանքով:
Պարտությունից իրեն փրկելու խնդրանքով դիմելով Ռուսաստանին՝ Բաքուն հսկայական պարտավորություններ, մեծ պարտք վերցրեց իր վրա: Եվ այստեղ Ադրբեջանը պարտվեց երկրորդ անգամ: Ըստ որում՝ ղարաբաղյան մի քանի դիրք մնացին վերջինիս տնօրինության տակ: Եվ Հայաստանի և ԼՂՀ գլխավոր պահանջը դրանց վերադարձը կլինի՝ անժամկետ հրադադարի վերաբերյալ եռակողմ պայմանագրի շրջանակներում:

Առայժմ նման պահանջներ չեն հնչեցվում: 

Առայժմ նման պահանջներ չեն հնչեցվում, բայց դա ամենևին չի նշանակում, որ հետո դրանք չեն հնչեցնի: Եվ եթե Ադրբեջանն ինքնակամ չվերադարձնի շփման գիծը 1994 թ. շրջանակներ, դա իրավաբանական հնարավորություն կընձեռի Երևանին և Ստեփանակերտին վերադարձնելու դրանք ռազմական ճանապարհով: Այդ իսկ պատճառով հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ-ից պահանջում է Ադրբեջանին անվերապահորեն ագրեսոր ճանաչել, քանի որ ագրեսիան պետք է պատժվի:

Առայժմ ոչ ոք այդ հարցում չի շտապում…

Առայժմ ոչ ոք այդ հարցում, իհարկե, չի շտապում և չի շտապի: Դրանում է իրական քաղաքականությունը: Իսկ մնացածը կախված է սեփական քաղաքականությունն իրականացնելու մեր կարողություններից:

ՀՀ ԶՈւ երեք գեներալների ազատման փաստը վկայում է նաև մեր ղեկավարության սխալների մասին:

Իսկ ՀՀ ԶՈւ երեք գեներալների ազատման փաստը վկայում է նաև մեր ղեկավարության սխալների մասին: Ի՞նչ է նշանակում, մենք գիտեինք, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման, բայց չգիտեինք դրա ստույգ ուղղությունը: Եվ դա 21-րդ դարում: Չէ՞ որ գիտեին ադրբեջանական տանկային շարասյունի ենթադրվող ճեղքման վայրը կենտրոնում: Գիտեին և ոչնչացրեցին: Նման հայտարարությունները վկայում են ոչ միայն անիրազեկության, այլ նաև՝ քաղաքական անբարեխղճության մասին:

Արդյո՞ք որևէ խելամիտ բացատրություն կա հենց ապրիլի 5-ին հրադադարի ռեժիմի հաստատմանը Հայաստանի համաձայնության:

Հայաստանն ապրիլի 5-ին համաձայնեց Ադրբեջանի հետ հրադադարի ռեժիմի հաստատմանը ՝ հանուն այլ պետությունների շահերի: Հայկական հարձակումը կանգնեցրեց Ռուսաստանը, որպեսզի մի քանի դիրք նվիրի Ադրբեջանին և նոր պարտքային պարտավորություններ դնի Բաքվի վրա: Այդպիսով՝ Մոսկվան ռազմաքաղաքական հզոր բռունցքի մեջ է առել Բաքվին: Եվ մեր իշխանությունների համաձայնությունը նման կոմբինացիային նշանակում է, որ նրանք չեն գործել Հայաստանի շահերից ելնելով: Դա հարցերի հարցն է, որն արդեն շատ բարդ դրության մեջ է դրել նրանց: Ահա և գեներալական գլուխներ են թռչում, չէ՞որ պետք է ինչ-որ կերպ դուրս գալ իրավիճակից և այդ ամենն ինչ-որ մեկի վրա բարդել: Իսկ Ռուսաստանն իր շահերը տարածաշրջանում, իհարկե, պաշտպանեց՝ Հայաստանի հաշվին:

Իսկ ի՞նչ գլխավոր եզրակացության եկանք ՙքառօրյա պատերազմից՚ հետո:

ՙՔառօրյա պատերազմի՚ գլխավոր եզրակացությունը 21-րդ դարում 20-րդ դարի պատկերացումներով առաջնորդվելու անհնարինությունն է, ինչը շատ վտանգավոր է: 21-րդ դարի պատերազմների քաղաքական բաղադրիչն այնքան մեծ է, որ պետք է միշտ նկատի ունենալ այն: Մարտի դաշտում դիրքերը պահելն այսօր հնարավոր է բացառապես քաղաքական որոշումների միջոցով:Ռազմական ճանապարհով ոչ մեծ տարածք գրավելն, իհարկե, հնարավոր է, բայց պահել այն, առանց քաղաքական որոշման, այսօր հնարավոր չէ:  Պատերազմներն արտաքին ճնշման պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի նման երկրներին խիստ կախյալ են դարձնում արտաքին գործոններից: Զենք կիրառելու իրավունք տալն ինքնին շատ լուրջ գործոն է դառնում, քանի որ կրակելով մեկ անգամ, ինչպես Թուրքիան, կարելի է կորցնել ամեն բան: Իսկ Ադրբեջանը ստացավ նման իրավունք, ըստ որում՝ բոլորից: Նրան տվեցին այդ իրավունքը, հետո անելանելի դրության մեջ գցեցին, ինչը դրսևորվում է ապրիլյան պատերազմի քաղաքական հետևանքները վերլուծելիս:

Իսկ Արևմուտքի ինչի՞ն է պետք ՙվերջնականապես Ադրբեջանին Ռուսաստանի բռունցքի մեջ նետել՚:

Առայժմ չեմ կարող ասել: Բայց Արևմուտքն Ադրբեջանին պատերազմի դրդեց ոչ միայն Սարսանգի բանաձևի միջոցով: Այդ անադեկվատ որոշումն Ալիևի կողմի կայացվեց Վաշինգտոնում: Մանրամասները, իհարկե, հայտնի չեն: Գլխավորն այն է, որ հենց այդ ռակուրսից պետք է նայել պատերազմին և քաղաքականությանը 21-րդ դարում: Հակառակ դեպքում կարելի է չմտածված մեկ քայլ կատարել և կորցնել ամեն բան:

Խնդիրն այն է, որ Հայաստանը և Արցախը խաղազինվորի դեր խաղացեին այյդ ամենում: Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական քաղաքականությունը, որպեսզի, օրինակ, մեր հաշվին Ադրբեջանը ռուսական երկաթյա բռունցքի մեջ չառնվի:  

Ինքնիշխան: Եթե Ռուսաստանը վստահ չլիներ իրեն հարմար պահի ապրիլյան պատերազմը դադարեցնելու իր կարողության հարցում, որևէ պատերազմ չէր լինի:

Քանի որ լայնամասշտաբ ղարաբաղյան պատերազմը՝ անորոշ ելքով, աղետալի՞ կլինի Ռուսաստանի համար:

Անշուշտ: Ըստ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, բոլորի համար: Հայաստանը վերածվում է խաղազինվորի միայն այն ժամանակ, երբ ոմանք հստակ գիտեն, որ ազդեցության 100% լծակներ ունեն: Հակառակ դեպքում ռուսները դրան չէին գնի: Եթե մեր պատգամավորները նույն տեքստով մեղադրեին ԵԽԽՎ խորհրդարանականներին Սարսանգի բանաձևի ընդունումից առաջ, այլ ոչ թե հետո, եվրոպացիները երբեք չէին համարձակվի ընդունել այն:  Իրական ինքնիշխանության գրավականը անկախ քաղաքական միտքն է և ինիշխան քաղաքականությունը: Ըստ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլ ցանկացած պետության համար: Քաղաքականությունում չկան փոքր և մեծ գործոններ, կա հստակ սուբյեկտ՝ միջազգային հարաբերություններում իր դերով:

Այսինքն՝ մենք սխա՞լ ենք կառուցում մեր դերը:

Հայաստանին անհրաժեշտ է քաղաքականությունը, որը կստիպի հակառակորդին 100 անգամ մտածել, նախքան վերջինիս ուղղությամբ կրակելը: Իսկ հայկական նոր պաշտպանական դոկտրինը հիշյալ դրույթի լավագույն հաստատումն է:
Անհրաժեշտ է համոզել բոլորին, որ, օրինակ, Ղարաբաղի հետ սահմանին ադրբեջանական տանկերի ոչնչացումը ճիշտ է, ինչպես համոզեցին բոլորին հայկական նոր պաշտպանական դոկտրինի ճշտության մեջ:

Ալիևը համոզեց բոլորին Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի անհրաժեշտության մեջ: Եվ էլ ավելի խորը խրվեց…

Հարցը նրա որոշման կշռադատվածության մեջ է: Կարծում եմ՝ այն մինչև վերջ մտածված չէր: Եվ նա հասկացավ դա միայն այն ժամանակ, երբ նրա տանկերը սկսեցին այրվել լուցկու պես: Բայց նա մտածում էր սառը պատերազմի կատեգորիաներով՝ կարծելով, թե հայերը կփախչեն առաջին ադրբեջանական
տանկը տեսնելուն պես:

Ադրբեջանի հետ բանակցություններից Սերժ Սարգսյանի փաստացի հրաժարվելը մինչև 1994 թ. հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքների ապահովումը, Բաքվի ավանդական պատասխանը՝ ՙկսպանենք, կայրենք, հետ կնվաճենք՚, և դեռևս միջնորդների լռությունը՝ դեպի ու՞ր ենք գնում:

Հայաստանը գնում է Ռուսաստանի նկատմամբ իր 20-ամյա քաղաքականության լիակատար վերանայման: Ապրիլյան պատերազմը փլուզեց բոլոր միֆերը, որոնց վրա այն կառուցվել էր՝ հստակ մատնանշելով իրողությունները: Եվ արդյունավետ նոր քաղաքականություն կառուցել պետք է՝ ելնելով հենց այդ իրողություններից: Մենք մի շարք պայմանագրեր ունենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ և հուսով էինք, որ դրանք բոլորը կգործեն, երբ անհրաժեշտություն լինի: Անհրաժեշտություն առաջացավ, և դրանք չգործեցին: Այսինքն՝ Ռուսաստանի հետ դաշնակցության վերաբերյալ մեր պատկերացումները միֆ էին: Եվ այն բանից հետո, երբ պատերազմը փլուզեց դրանք, Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու անհրաժեշտություն առաջացավ: Ռուսաստանը երկիր է, որը խնդիրներ ունի իր թյուրք հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի հետ հարաբերություններում:  Մինչև Թուրքիայի հետ կոնֆլիկտը, այս բոլոր խնդիրները կարգավորվում էին, բայց կոնֆլիկտից հետո Ռուսաստանն այդ երկրների հետ իր սահմաններին մեծ սպառնալիք ձեռքբերեց: Այսօր բոլոր այդ երկրները ցանկանում են ոչնչացնել Հայաստանը և պահանջում են Ռուսաստանից չխանգարել դրան: Եվ այդ խնդրի ակտուալացումը հանգեցրեց այն մասին, որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները սարսափելի գլխացավ դարձան Ռուսաստանի համար: Վերջիններիս պահանջով Մոսկվան միլիարդավոր գումարների զենք է վաճառում Բաքվին, իսկ Հայաստանին նույնիսկ 200 մլն-ի չի  մատակարարել: Այս առումով այդ հարաբերություններին պետք է նայել այդ լույսի ներքո՝ ամբողջովին հրաժարվելով բոլոր պարտավորություններից, որոնք խանգարում են Հայաստանին արդյունավետ աշխատել այլ երկրների հետ:

Խնդիրն այն է, որ Մոսկվայում այդ բոլոր նրբությունները առանձնապես չեն գիտակցում: Այնտեղ ավանդաբար շարունակում են բռունցքը սեղանին հարվածել՝ հրաժարվելով խոսել Հայաստանի հետ հավասարը հավասարի պես:

Մոսկվան իրավիճակը հասցրեց այնտեղ, որ հայերի լռությունն անիմաստ դարձավ: Առաջ մեզ վախեցնում էին: Հիմա ինչո՞վ պիտի վախեցնեն: Եթե կարողանային, վաղուց Ղարաբաղն Ադրբեջանին կտային: Բայց Ղարաբաղն Ադրբեջանին զսպելու Ռուսաստանի միակ մեխանիզմն է: Կանջատեն մեր գազը, կստանանք այն Իրանից: Արդյո՞ք դա ձեռնտու կլինի նրանց: Միթե՞ սեփական ձեռքով կարող են ոչնչացնել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ շանտաժի իրենց քաղաքականության միակ մեխանիզմը: Ցավոք, առայժմ մենք այդ տրամաբանությունը չենք հասկանում, շարունակում ենք վաճառել մեր իրավունքները, ինչն անդրադառնում է Հայաստանի վիճակի վրա:

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...