9 May 2016

Այն անհարմար պահը

Այն անհարմար պահը, որ աջ ու ձախ միմյանցից բամբասող , աջ ու ձախ իրար հանդեպ չարությամբ լցված, միմյանց պիտակավորող, օրենքներ շրջանցող' ուստի և դիմացինին անարգող, 5000 դրամով ծախվող, լավ մեքենան կյանքի գերագույն իմաստ դարձնող, լավ մեքենա ունեցողի քած դարձող, վայրագությամբ լցված, ամեն վարկյան միմյանց կոկորդ կրծելու պատրաստ, դիմացինի ազատ ընտրության իրավունքը չհարգող, պաշտոնը որպես գերագույն չափորոշիչ դարձրած, քծնանքով ու կեղծարարությամբ առաջ գնացող, տգիտության բարձր մակարդակ ունեցող, ռաբիս երաժշտական ուղղությունը նախընտրող, հասարակական վայրերում թքող, գռեհիկ, ռասիզմով լցված, իրենց իսկ երկիրը կեղեքող շատ հայեր համարձակվում են խոսել եվրոպական վատ բարքերի մասին։ Ձեզ նմանները Եվրոպայի զարգացած հասարակարգերի մոլախոտային հատվածն են կազմում։

Minas Maghakyan

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...