30 Apr 2015

Թուրք վերլուծաբանը 7 թեզով ցույց է տալիս Հայոց ցեղասպանության անհերքելիությունը

Թուրքական «Hurriyet» թերթի անվանի սյունակագիր Ահմեթ Հաքանը (Ahmet Hakan) «Հայկական հարցի վերաբերյալ 7 թեզ» հեղինակային հոդվածում անդրդադառնում է թուրքական ժխտողականության 7 հիմնական (ըստ հեղինակի) թեզերին, տալիս դրանց հիմնավորված հերքումը և ապացուցում Հայոց ցեղասպանության անհերքելիությունը:

Ստորև ներկայացնում ենք Հաքանի մատնանշած 7 թեզերը.

1. Եթե իմպերիալիստական ուժերն են ասում «ցեղասպանություն», այդ դեպքում ինչո՞ւ ամենամեծ իմպերիալիստ ԱՄՆ-ն «ցեղասպանություն» բառն օգտագործելու փոխարեն երկար-բարակ մտածում է, թե ինչ բառ գործածի: Ինչո՞ւ չի ասում «ցեղասպանություն»:

2. Եթե խոսք է գնում այն մասին, որ հայ գրոհայինների հարձակումներից է ծագել ողջ խնդիրը, ապա ինչո՞ւ տեղահանվեց ողջ հայ հասարակությունը և հայության կոտորածներ եղան: Եթե մեղքը գրոհայիններինն էր, ինչո՞ւ դրա համար վճարեց անմեղ բնակչությունը:

3. Մենք, օրինակ, ինչո՞ւ ենք տեղահանություն և ջարդեր իրականացրած երիտթուրքերին համարում մեր պապեր: Նրանց փոխարեն ինչո՞ւ մեր նախնիներ չենք համարում հայերին փրկած Ռեշիթ բեյի, Մեհմեթ Ջելալ բեյի, Ֆայիք Ալի բեյի պես մարդկանց: Ինչո՞ւ չենք գոչում, որ նրանք են մեր իսկական նախնիները:

24 Apr 2015

Eiffel Tower and Colosseum go dark in memory of Armenian Genocide victims (VIDEO)

The Eiffel Tower lights switched off for ten minutes in memory of the Armenian Genocide.

The lights of the tower were put out at 22 CET today (24.04.2015). According to decision of the Mayor of Paris Anne Hidalgo, the Eiffel Tower’s multi-colored flashing lights will also be off the whole night in memory of the victims of the first genocide of the 20th century.

The Colosseum also went dark in memory of the Genocide victims.





Wikipedia dedicates photo to Armenian Genocide

Wikipedia dedicated a photo to the Armenian Genocide Remembrance Day. The photo depicts An Armenian woman kneeling beside a dead child in a field during the Armenian Genocide, conducted by the government of the Ottoman Empire.

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ vs. ՄԵՆՔ

Ուզու՞մ ենք վրեժ լուծել Ցեղասպանության համար, ուզու՞մ ենք հայանպաստ գործ անել, խնդրեմ, անելիքները ծով են, ընդ որում՝ բոլորիս համար՝ հայաստանցի թե դրսեցի, աշակերտ թե ուսանող, ուսուցիչ թե դասախոս, հողագործ թե գիտնական, բժիշկ թե ձեռներեց... Չենք կարող չմորմոքվել Մասիսի ու մնացյալի համար, բայց պետք է կենտրոնացնենք մեր ուժերը Արագածով պսակված մեր ներկա հայրենիքի շենացման վրա: Մեզնից ամեն մեկը կարող է ներդնել իր անփոխարինելի լուման (փոքր թե մեծ՝ կապ չունի. ժողովուրդն ասում է՝ «Մգան շեռն էլ է ջախչին օգուտ»).
Ամեն մի լռեցված հայերենախոսի դիմաց՝ մի գրագետ ու կառուցողական տեքստ (ո՛չ թե լատինատառ խեղագրությամբ ազգայնամոլական պաթետիզմ).
Ամեն մի տասնյակ սպանված կամ որբացած մանուկների կամ պատանիների դիմաց՝ մեկ մանկապարտեզի կամ դպրոցի կառուցում կամ նորոգում (ո՛չ թե նոր եկեղեցու կառուցում).
Ամեն մի մարած ջահել հոգու կրակի դիմաց՝ գոնե մեկ աշակերտիդ հոգում վառածդ մի կայծ (այլապես քեզ ուսուցիչ ասողի տիրոջ մաման...).
Ամեն մի սպանված ուսանողի դիմաց՝ գոնե մեկ ուսանողիդ թեզի բարեխիղճ ընթերցում ու գրագետ խորհուրդ (ո՛չ թե նրա դեմ իջեցրածդ նախանձի կամ ընչաքաղցության շլագբաում).
Ամեն մի սպանված հայ զինվորի դիմաց՝ ծառայությունից պլստալ կամեցող մի հարուստաճտի բռնի զորակոչություն կամ բանակում անօրենություն անող մեկ սպայի կամ «լավ տղու» ոտերի ջարդում (ո՛չ թե բանակի անբովանդակ գովք).

23 Apr 2015

Եվ այս պատմության մեջ մխիթարականն այն է, որ աշխարհում մեզ դեռ լուրջ են ընդունում

... Կախաղաններ, զոհեր, երեխաների կմախքներ, գանգեր և այլ սարսափազդու տեսարաններ, իրենց հոլովակներում պարտադիր ընդգրկել են իրենց հարգող բոլոր երգիչները:
Եվ ի՞նչ նպատակ է հետապնդում այդ սոսկալի կադրերի չարչրկումը հեռուստատեսությամբ. տասնյակ, հարյուրներով տղամարդիկ գլխիկոր քայլում են՝ մեկ-երկու ձիավոր թուրքի կամ քրդի ուղեկցությամբ: Առանց ընդդիմանալու: Հետո արդեն շարված են՝ տասնյակ, հարյուրավոր տղամարդիկ, հնչում են կրակոցներն, ու ընկնում են տասնյակ, հարյուրավոր տղամարդիկ…
Կանանց, երեխաների հետ կապված կադրերն արդեն դիմանալու չեն:
Հետաքրքիր մի օրինակ. հրեական հոլոքոստի ամբողջական անվանումը հնչում է այսպես. «Հոլոքոստ և հրեական քաջություն» … Եվ հետո, հոլոքոստի ճանաչման համար հրեաները դռնեդուռ ընկած չեն: Հոլոքոստը չեն իջեցրել բրենդի մակարդակի: Դա քաղաքական գործիք է, որից մինչ օրս նրանք դիվիդենտներ են ստանում:

19 Apr 2015

Lastiver, Armenia. Heaven on Earth


Tavush Province (Armenia)
Caves and Waterfalls of Lastiver


Lastiver is located in Tavush region. Most of Tavush, which is in the North-East of Armenia, is covered with forests and green zones. The region is rich in rivers. The largest is Aghstev; one of its significant tributaries - Kachaghbyur, leads to the wonderful corners of Ijevan, to Lastiver. Cave, desert, swift river, small and huge waterfalls, forest and wonderful nature. Tourists from abroad, as well as locals, choose a tour to Lastiver, come to see this awesome cave-desert. The road itself is very interesting and attractive, especially for extreme lovers. 

During Mongol invasions in XIII-XIV cc locals found their shelter exactly in this cave. The cave is located on almost flat slope of the canyon. In order to reach the cave people had to construct a ladder, made of superposed logs. The ladder reminded a raft. From then on the location has been called “Lastiver”, which is translated as “up the raft”. 

There is wonderful waterfall, noising in the bottom of the canyon. It is the inseparable part of local nature.

18 Apr 2015

Երթուղայինների վարորդների փող աշխատելու ռազմավարական հնարքները

4 համարի երթուղայինի վարորդը լուրջ ստրատեգ էր: Մարտի դաշտում պետքական կադր:
Հատված իրա ու կողքը նստած տղու հետ զրույցից, ով, ըստ զրույցի, պետք ա էտ գծում վարորդ աշխատի:
Սենսեյ վարորդը.
-Ուրեմն լսի, գլխավոր պռոտիվնիներդ մինչև Օպերա 1, 37, 58, 27 ավտոբուսներն են... Էտքան գազելներից մի հուշտ եղի, ինչքան ավտոբուսներից: Օպերայից հետո հակառակորդդ փոխվում ա, մինչև Դալմա պասաժիռների թեմեն ա: 
Էս ինչ կանգառը որ մտար, տեսար պասաժիռ չկա, ուրեմն էսինչ ավտոբուսն արդեն հավաքելա: Հաջորդ երկու կանգառում մի կանգնի, եթե իջնող չունես, որ հաջորդ խաչմերուկում իրան աբգոն անես: 
Դեմիրճյան խաչմերուկ. գիտես, կամեռա չկա, բայց դեղին չմտնես հանկարծ, 100% կբռնեն: Ակադեմիայից պասաժիռ չես վերցնում, ու աշխատի կանգառից դուրս մարդ չիջացնես, ըտտեղ առնվազն 1 րոպե գնում ա, մինչև իջնի, մենք էլ 4 րոպե ինտերվալով ենք դուրս գալիս: Զդաչին չոտկի կտաս, մեջը չմտնես, բազառների վրա ժամանակ չես կորցնի: Հենց ծեծելու թեմա լինի, զանգում ես ինձ, հոգեբանորեն կկլիզմեմ ես հեռախոսով:
Աշխատում ես մյուս գծերի մեջ սառատնիկներ՝ ընկերներ էլի, ձեռք բերես, որ կանկուրենտիդ դեմը պետք եկած ժամանակ կդրի: Վաղը դու էլ իրան նույն լավությունից կանես:

17 Apr 2015

Ինչու՞ են ռուսաստանաբնակ հայերի շահերը ներկայացնում ծախու պնակալեզները

Տարբեր երկրներում տեղի համայնքների ջանքերով Հայոց ցեղասպանության վերաբերյալ  ցուցանակներ, պաստառներ են տեղադրում, իսկ ահա Ռուսաստանում տեսեք թե ինչ հայտարարություն է անում _ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ _ вице-председатель Союза армян России Герман Ананянц-ը: Իսկ հիմա մեջբերում տվյալ անձնավորության խոսքից:

"... сейчас мы не имеем права делать нечто подобное, так как мы находимся в другой стране ... в эти дни неправильно вывешивать плакаты на тему Геноцида, это же не 9-ое мая, которое касается всех народов? Это – не праздничный вечер, чтобы вывешивать плакаты"

Այս միտքը սկզբի բառից մինչև վերջին բառը համապատասխանում է աբսուրդի ժանրին:
Անհասկանալի է թե նմանատիպ անինքնասեր երևույթերը ի՞նչ հիմունքներով են տեղի հայության շահերը պաշտպանում: Ու ովքեր են ընդհանրապես "Союза армян России" կոչեցյալները: Հերթական ծախված պուտինիստնե՞րը: Ինչպես սրա դեգրադացված ուղեղը մտցնել, որ Հայոց ցեղասպանությունն էլ "касается всех народов":  (Ամբողջ հարցազրույցը՝ Analitik.am)

13 Apr 2015

Հայաստանն էլ առաջվանը չէ։ Քիմն ու Քայնեն ինչ-որ բան փոխեցին

Հայաստանս էլ առաջվանը չէ։ Քիմն ու Քայնեն ինչ-որ բան փոխեցին։ Սա մինի հեղափոխություն էր։ Գիտակցության ու դիրքորոշումների հեղափոխություն։ Սա ավելին էր, քան հոգեբանի կաբինետ այցը. նրանք մեզ կոմպլեքսներից ազատեցին, կամ թե՝ ցույց տվեցին դրանցից ազատվելու ուղիները։ Կոտրվեցին կարծրատիպերը, պայթեցին դիմակները, մրմռացին հետույքներն ու թպրտացին «սրբուհիները»։ Վերջն էր։ 
Մենք տեսանք, թե ինչպես «անբարոյականը» պատռեց բարոյականների դիմակները, ինչպես «սևը» լուսավորեց մութ գիշերը, մենք տեսանք ու զգացինք...
Մենք տեսանք գեղեցիկ ու հաջողակ կնոջ։ Տեսանք սիրող ու տաղանդավոր ամուսնու։ Տեսանք ընտանիք, ով հասել է իր երազանքին։
Իսկ թե ինչ տեսար դու, դա քո խնդիրն է։
Ու էս կինոյի մեջ ամենակարևորն էն ա, որ հասկացանք. մեզանում գաղջոները փոքրամասնություն են , ու էդ արդեն լավ ա 



12 Apr 2015

Kanye West gives free concert in Armenia, jumps into Swan lake (VIDEO)

Kanye West jumped in the middle of Swan Lake (Armenia)
Famous rapper Kanye West gave an exclusive and free concert in the heart of Armenia's capital city Yerevan – Swan Lake. The concert was broadcast throughout the whole world. Kanye jumped into Swan Lake and a lot of fans followed him. The 21-time Grammy winner splashed around in the water as he sang six of his hit songs swarmed by passerbys, much to the surprise of the police who quickly shut down the show. Kanye certainly gave the people of Armenia a production to remember.

Kim Kardashian is really excited about her last night in Yerevan and the concert of Kanye West.

What a crazy night! Kanye wakes me up & says he's doing a free concert in Yerevan, Armenia! I throw on sweats & we head out! Thousands of people were there! Kanye jumped in swan lake to be closer to the crowd on the other side & so many people jumped in too! It was such an exciting crazy night! So happy I got to rock out with everyone in Armenia on our last night here!!!! #EpicNight #ArmenianPride 

Link INSTAGRAM

Ինչով էր պայմանավորված Աջապահյանի կոպիտ վարքը Քարդաշյանների Գյումրի կատարած այցելության ժամանակ

Ապրիլի 11-ին Գյումրի այցելության ժամանակ տհաճ միջատեպ է եղել տեղի հոգևոր հովիվ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և Քարդաշյանների անվտանգության աշխատակիցների ու ՀՀ ոստիկանների միջև: Երբ հյուրերը մտել են Յոթ Վերք եկեղեցի (պայմանավորված նկարահանումներ իրականացնելու անհրաժեշտությամբ), որոշել են փակել եկեղեցու դռները իսկ լրագրողներին և հավաքված մարդկանց պատվիրել` դուրս գալ եկեղեցուց: Որոշ ժամանակ անց փակ դռների ետևից լսվել է Աջապահյանի բարձր ձայնը.  «Սա եկեղեցի է, ապո՞ւշ եք դուք»: Որից հետո եկեղեցու դռները կրկին բացվել են:

Հասկանալի է, որ ոստիկանները և անվտանգության աշխատակիցները սխալ և անտակտ մոտեցում են ցուցաբերել: Միգուցե նախoրոք պիտի պայմանավորվեին եկեղեցու ղեկավարության հետ փակ նկարահանումներ իրականացնելու շուրջ: Ամեն դեպքում, ինքնագլուխ որոշում են կայացրել, ինչը, իհարկե, ճիշտ չէր:

7 Apr 2015

Հանրապետական կանանց անբնական հրճվանքը Ծիծեռնակաբերդում

Հանրապետական կուսակցության 3000 կին անդամներ ապրիլի 4-ին որշել էին  իրենց հարգանքի տուրքը մատուցել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, բայց արդյունքում ստացվեց հերթական կեղծ, շինծու ու գռեհիկ նախաձեռնությունը: Մի խինդ-ուրախություն, ժպիտներ ու հրճվանք: Ավելի լավ չէ՞ր լինի սուս ու փուս սսկվեիք ձեր տեղերում, ի ցույց չդնեիք ձեր տգիտությունը, անպարկեշտ ու ցածրարժեք կերպարը, քան հասնեիք տեղ ու մոռանայիք այցելության բուն նպատակը ...
Սակայն չեմ բացառում, որ նրանց մեջ էլ կան սրտացավ և արժանի մարդիկ, որոնք անգիտակցաբար իրենց մասնակցությունն են ունեցել այս խեղկատակությանը:

Related Posts Plugin for WordPress, Blogger...