ՖԲ-ում մի աղջիկ զինվոր գովերգող նկարի տակ գրել էր, թե «զինվորախեղդ արեցիք արդեն», նմանատիպ մի բան։ Հարկ եմ համարում ասել, որ ՖԲ-ում այսպես կոչված
զինվորագովերգումը հիմնականում դարձել է ինքնահաստատվելու, շատերի համար լայք մուրալու, գրոտեսկային, էժանագին զբաղմունք և սրտաճմլիկ ներկայացում։ Շեշտը, բնականաբար, դրվում է լայն մասսաների
հայրենասիրական զգացողությունների վրա։
Hayforum.Blog
Հայ հասարակությունն օրնիբուն դաստիարակվում է ռազմական կղերաֆեոդալիզմի գաղափարախոսությամբ, ատելության ու ֆաշիզմի քարոզով: Ցանկացած մանկապարտեզի կամ դպրոցի միջոցառում վերածում են կամ բանակի տոնի կամ՝ «հիշում ենք ու պահանջումի»: Այդ երեխան դրանից է հոգնել, ռեժիմով պարտադրվող «ուղեղների ռազմականացումից», անկեղծության պահին պոռթկացել է, չհասկանալով, որ դրանով նաև շատերին կարող է վիրավորել: Եթե անգամ կոնկրետ մարդուն «հոշոտեցիր», իր տեսակետը չի փոխվելու, երբեմն ավելի է խորանալու, այնինչ, պետք էր է այնպես անել, որ մարդն ընկալի իր սխալը, եթե իրոք սխալ է տեսակետը։
Սարգիս Միքայելյանի գրառումը
Ուրեմն, նախ, հարցը ոչ թե բուն գրառումն է, այլ դրան տրվող հրապարակային արձագանքները: Մեղմ ասած` հայ ինտերնետ-հանրության փառավոր, հերոսական, ազգանվեր օգտատերերը, հոծ խմբերով վրա են տվել երեխային (այդ աղջիկը լրիվ երեխա է` դատելով պրոֆիլից)` միտք արտահայտելու համար (թեկուզ` շատ վատ միտք և շատ անհաջող արտահայտված) և հերոսաբար բզկտում են։
Ասենք թե` մի բան սխալ է ասել, վատ է ձևակերպել ... Կամ ասենք թե անգամ իրոք թքած ունի բանակի վրա, սահման պահող զինվորի վրա, միթե դա նշանակում է, որ պետք է ամբոխով հարձակվել վրան ու տրորել հրապարակավ։
Էլի եմ նկատել նման երևույթ հայկական ՖԲ-ում. մեկը ընդհանուրի կողմից «խրախուսելի» ձևից շեղվող, ակնկալվողից տարբերվող մի տեքստ է գրում, կամ կպնում է ինչ-որ «տաբու» թեմաների, ու գնաց համահայկական հոշոտման գործընթացը ...
Ժողովուրդ ջան, դա հեչ լավ բան չի վկայում: Մասնավորապես, վկայում է, որ.