6 Apr 2016

Ապրիլյան պատերազմ | 2016

Photo by Eric Grigorian | HETQ.am
էս 4 օրվա պատերազմը վերլուծելու ահագին նյութ ա տվել։ Դրական ահագին շատ բաներ եղան, բայց էդ մասին հիմա չեմ ուզում գրեմ, դեռ կհասցնեմ․ մենակ նշեմ, որ հալալ ա մեր տղեքին, բանակին, էս դուխին ու էս համախմբմանը։ Բացասականի մասին, քանի որ ակտիվ ռազմական գործողությունները ավարտվեցին, հիմա կարամ մի քանի ակնհայտ խնդիրների ու հետևանքների մասին գրեմ։

Ռազմական պարտություն․
-Պատերազմն ավարտվեց մեր համար տարածքային կորուստներով․ 5 դիրք ազերիք գրավեցին, ու տենց էլ հետ չվերցրեցինք։
-Ադրբեջանի զինտեխնիկան՝ հատկապես անօդաչու սարքերը ցույց տվեցին իրանց առավելությունը։

Դիվանագիտական պարտութրյուններ․
-Հայկական կողմը հայտարարեց, որ զինադադարի կգնա, եթե վերականգնվի մինչև ապրիլի 1-ի սահմանը։ 1 օր հետո զինադադարի գնաց կորցրած տարածքներով։
-Զինադադարի մասին համաձայնությունն եղավ Հայաստանի ու Ադրբեջանի ԳՇ-ների միջև։ 1994թ․-ից գործող սկզբունքը, որ կոնֆլիկտը ԼՂՀ-ի ու Ադրբեջանի մեջ ա, ու որոշում կայացնողը Ղարաբաղն ա, փաստորեն առաջին անգամ գործնականում խախտվեց, ու Ադրբեջանից հաջողվեց Ղարաբաղին վերջնական հանի էդ պրոցեսից։
-Հայաստանի դաշնակիցներն ու միջազգային պարտնյորները ոչ միայն չաջակցեցին, այլ նաև եղան նրանց կողմից Ադրբեջանի օգտին հայտարարություններ
-Ադրբեջանը օգտագործեց «Սմերչ» ու մենք որևէ համարժեք պատասխան չտալով ընդունեցինք զինադադարը։
Բացասական հետևանքները․
-Ադրբեջանը ներքին լսարանին սա ներկայացնում ա որպես բացարձակ հաղթանակ, ու հաստավում ա էն տրամադրվածությունը, որ Ղարաբաղի հարցը լուծվելու ա մենակ ռազմական ճանապարհով։

Ու էս ամեն ինչը սենց չէր լինի, եթե 
-բանակը չլիներ էսքան կոռումպացված ու բոլոր գեներալները միլիոնատեր։ Էդ գումարներն ուղղվեին բանակում նոր տեխնոլոգիաների զարգացմանը
-դիվանագիտական կորպուսը դրսում կայֆավատ լինեուց, բիզնես անելուց ու մեկ մեկ էլ ցեղասպանության ֆուրշետ տալուց բացի զբաղվեր դիվանագիտությամբ
-լիներ լիգիտիմ ու կոմպետենտ քաղաքական իշխանություն


No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...