4 օրում մոտ 70 զոհ ենք տվել, հարյուրից ավել վիրավորներ, նույնիսկ թվերով հաշվելուց ես վատ զգում, քանզի յուրաքանչյուր Մարդ անգին է...
Բայց Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ տվեցինք հազարավոր զոհեր, ունեցանք հազարավոր վիրավորներ, փախստականներ ու տարբեր կերպ պատերազմից տուժածներ ...
Եվ բոլորը մոռացվեցին, զոհվածների ընտանիքները մնացին մենակ իրենց վշտի հետ, հաշմանդամները մնացին իրենց խնդիրների հետ, փախստականներն՝ անտուն, անտեր ու չքավոր վիճակում ...
Բոլոր դափնիները ճանկեց մի խումբ տականք։
Մենք հաշտվեցինք այս ամենի հետ, կամաց-կամաց կոտրվեցինք և հասանք այս օրին։
Մինչ դեռ, ամեն ինչ պիտի այլ կերպ լիներ և այսօր ուրիշ Հայաստանում կապրեինք։
Ամեն Զինվորի կորստի համար մեղավոր ենք բոլորս, մենք չկարողացանք մեր սրիկաներից ազատվել ...
Եթե այս անգամն էլ Զինվորի արյան վրա սուտ հայրենասիրություն խաղացինք և շարունակեցինք հանդուրժել մեր Սոդոմը, ուրեմն մենք ոչ մի լավ ապագայի արժանի չենք ...
Այս մասին չմոռանաք և իշխանական փիառչիկների «կռիվ-կռիվ» կինոներով չտարվեք։
Մեր Զինվորի թիկունքն ամուր չէ ...
No comments:
Post a Comment