9 Apr 2016

Մենք տեղից քիչ էինք, հիմա է՛լ ավելի քիչ ենք մնացել

Photo by Ilur.am
Մենք տեղից քիչ էինք, հիմա է՛լ ավելի քիչ ենք մնացել։ Էնքան քիչ, որ եթե տասնյակ զոհ ենք ունենում, անպայման մեջները գոնե մեկը կա, որ ընկեր ա, բարեկամ, հարևան, թաղի տղա կամ այլ ինչ-որ կապերով կապված ա հետներս։ Էն պատմությունները, որ լսում ենք էս կարճատև պատերազմի ընթացքում մեր տղերքի հերոսությունների մասին, հուզում են, մեջդ հպարտություն առաջացնում։ 

Իսկ երբ էմոցիոնալ զեղումները նվազում են, ատամները կրճտացնելու չափ ցասում ա առաջանում, թե խի պետք ա հակառակորդի առաջխաղացումը անպայման էդ տղերքի ինքնազոհությամբ կասեցվեր, էն տղերքի, որ էս ապաշնորհ վարչախմբի գործունեության հետևանքով համարյա առանց բացառության հայտնվել են աղքատության գծից ներքև (բոլոր զոհերի մասին պատմելիս շեշտվում ա, որ անապահով ընտանիքից են), թե ուր են գնացել էն միջոցները, որոնք կարող էին ծախսվել նմանատիպ ագրեսիաները արդյունավետ ու նվազ զոհերով կանխելու համար։ 

Բայց ամեն անգամ, երբ մտահոգությունդ արտահայտում ես, անպայման մի փթիր հայտնվում ա ու թե բա «մենք հաղթել ենք, իսկ դու ինչ ես արել հայրենիքիս համար» կամ հասկացության լայն իմաստով «էսօր էդ օրը չի»… Դե, ուզում եմ էդ մարդկանցից ներողություն խնդրեմ, որ դեռ չեմ հասցրել հերոսի մահով մեռնել ու չի ստացվում իրենց «նախագահի» շուրջ համախմբվել (էն «նախագահի», որի քաղաքականությունն ամբողջությամբ հենված ա էս պատերազմի շարունակականության վրա, էն «նախագահի», որի մոտիկներն ու «հեռուները» լափել են նույն միջոցները, որոնք բանակի համար կարող էին նախատեսված լինել) ու անմիջապես էլ, առանց հապաղելու, նրանց ուզում եմ միայնակ սեքսուալ ճանապարհորդության ուղարկել էնտեղ, որտեղ իրականում իրենց տեղն ա։


No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...