29 Mar 2015

Դպրոցները վերածել են իրենց հիվանդագին ֆանտազիաներին հագուրդ տալու փորձադաշտի

Երևանի Մ. Նալբանդյանի անվան հ. 33 հիմնական դպրոցն է, հարգելինե՛րս: Այո՛, այո՛, ճիշտ եք նկատել, դպրոցում տեղադրված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հսկայական մակետը: Ի՞նչ է սա, ինչի՞ համար է սա... Թո՛ղ գրապահարանիս մանկավարժական-մեթոդաբանական հաստափոր գրքերը շուռ գան գլխիս, թո՛ղ Տեր Թոդիկի «փայ» դառնամ, բայց էսպիսի «ռաբիսություն» հայկական կրթօջախում չտեսնեմ: Էս Մուհամեդի ու սարի պատմությո՞ւնն է: Արդյո՞ք Երևանում ապրող աշակերտին դժվար է տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որ կոթողի նման չափերի մակետ են տեղադրում դպրոցում: Եթե նման բան տեսնեի հեռավոր մի գյուղում, կամ Սփյուռքում, արձագանքս այլ կլիներ ( չնայած երևի չէ): Ինչևիցե:

Երևանի Մ. Նալբանդյանի անվան N 33 հիմնական դպրոցը
Ե՞րբ ենք մենք հասկանալու, որ իրավունք չունենք մեզ հարիր գավառական մտածելակերպով ու անճաշակ պատկերացումներով մուտք գործել կրթօջախներ՝ որպես մանկավարժ ու ուսուցիչ: Ե՞րբ ենք մենք վերջապես հասկանալու, որ մենք ՄԱՆԿԱՎԱՐԺ ենք, այլ ոչ թերուս «ինտերիերի դիզայներ»:

Հասկացե՛ք, գրո՛ղը տանի, ցեղասպանությունը ինքնաարտահայտման ու իմպրովիզի թեմա չէ: Էնպիսի տպավորություն է, կարծես մեր դպրոցների որոշ տնօրեններ յուրօրինակ «առնետավազք» են սկսել, թե ով ավելի դիպուկ, ավելի ճոխ ու մրմռացնող անդրադարձ կունենա այս թեմային:
Գործ արե՛ք, գո՛րծ: Վստահ եմ, այս դպրոցներից պատահական տասը աշակերտ կանգնեցնես ու էս թեմայով հարցեր տաս, մեկը չի գտնվի, որ կկարողանա լիարժեք ու սպառիչ պատասխաններ տալ:
Մի ամբողջ ազգի ողբերգություն ձեր քաղքենի մտածելակերպով հասցրեցի՛ք զարդանախշ-անմոռուկի մակարդակի: Մի քիչ պատասխանատվությո՛ւն ունեցեք ձեր ձեռքի տակ աճող սերունդների հանդեպ:

Սկզբնաղբյուր

Silk Road map | Major Silk Road trading routes

The Silk Road (Silk Route) is a network of trade and cultural transmission routes that were central to cultural interaction through regions of the Asian continent connecting the West and East by linking traders, merchants, pilgrims, monks, soldiers, nomads, and urban dwellers from China and India to the Mediterranean Sea during various periods of time.

Silk Road map

Trade on the Silk Road was a significant factor in the development of the civilizations of China, the Indian subcontinent, Persia, Europe, and Arabia, opening long-distance, political and economic interactions between the civilizations. Though silk was certainly the major trade item from China, many other goods were traded, and religions, syncretic philosophies, and various technologies, as well as diseases, also travelled along the Silk Routes. In addition to economic trade, the Silk Road served as a means of carrying out cultural trade among the civilizations along its network.

26 Mar 2015

ՀԳԱԴ | 2015 մարտի 8

«Հայոց լեզվի և մշակույթի ակունքներն ու պատմական զարգացումը» թեմայով հայագիտական արշավային դասընթաց (ՀԳԱԴ):

ՀԳԱԴ-ը նվիրված է Հայոց լեզվի և մշակույթի ակունքների ու պատմական զարգացման հիմնահարցերին և դրանց հետազոտման մեթոդաբանության խնդիրներին: Կազմակերպվում է 3 տարին մեկ անգամ բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի դասախոս Հրաչ Մարտիրոսյանի և նրան աջակցող թիմի ջանքերով: Մասնակցել կարող են Հայաստանի բուհերում սովորող այն ուսանողները, որոնք զբաղվում են հայագիտությամբ և լրագրողական գործով:




ՀԳԱԴ 2014-ի ընթացքում գիտարշավի մասնակիցների միջև ձևավորվեց ամուր ընկերություն: Խմբի տղաներով որոշեցինք մարտի 8-ին հաճելի անակնկալ մատուցել մեր աղջիներին:

25 Mar 2015

«Անմոռուկ» սիմվոլը ու դրա նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառը

Հայոց ցեղասպանության 100-այակի առթիվ, որպես սիմվոլ ընտրվեց անմոռուկ ծաղիկը, որը միանգամից հակասական մեկնաբանությունների առիթ տվեց: Հնչեցին մեղադրանքներ կապված պլագիատի հետ, ինչպես նաև որպես ոչ տեղին և գունային վառ, ուրախ տպավորություն թողնող խորհրդանիշ: Բայց հետաքրքիրը նա էր, որ մեր հասարակության ու հետևաբար նաև իշխանությունների քաղաքակրթական ցածր ցենզի պատճառով այս սիմվոլը նույնպես գնալով արժեզրկվեց, էժանագին ձևով նսեմացվեց՝ հայտնվելով ամեն պատեհ ու անպատեհ տեղում, հազար ու մի տեսակ առարկաների վրա, շատ հաճախ ստանալով նաև գռեհիկ դրսևորումներ: Խնդիրը, ամեն դեպքում, ոչ թե կոնկրետ «անմոռուկ» սիմվոլի մեջ է այլ նրա, թե ինչպես է այն օգտագործվում՝ առանց որևէ սահմանափակող ու հսկող գործառույթների, ով ինչպես կարողանա և ոնց ցանկանա: Արդյունքում ունենում ենք ցեղասպանության 100-ամյակի խորհրդանշանը նսեմացնող բազմապիսի երևույթներ: Ընտրված խորհրդանիշը, կարծում եմ, չափազանց վատը չէ (միանշանակ կարելի էր ավելի լավ բան մտածել), իսկ այ այն ինչ որ անում են դրա հետ չտեսություն, զոռբայություն, ցուցամոլություն ու մառազմ անվանելը չափազանցություն չի լինի: Սրանով էլ պայմանավորված է մարդկանց հակակրանքը. կեղտի մեջ թաթախվելուց հետո ոչինչ էլ չի ունենում նախկին տեսքը:

24 Mar 2015

Տաջիկների ռազմահայրենասիրական խմորումները | Զուգահեռներ

Փաստորեն խեղճ տաջիկներն էլ ինքնության լուրջ փնտրտուքների մեջ են հայտնվել. հին տաջիկները ոսկեմազ և կապուտաչյա են եղել ! Ծանոթ դրույթներ են չէ ? Մարդիկ եմ ճանաչում որ երբ իմանում են տաջիկների այսպես կոչված «արիական» ծագման մասին հոգեբանական լուրջ տրավմա են ստանում ու սկսվումա կյանքի վերաիմաստավորման փուլը: Սա ազգային արժեքների վերագնահատման մառազմատիկ ու հետաքրքիր ֆենոմենա որ տվյալ պարագայում նաև հայերին է բնորոշ: Աբսուրդը կայանումա նրանում որ մարդիկ սկսում են խորշել իրենց  ազգային դիմագծերից ու մարդաբանական տիպից և որպես ինքնահաստատման, ինքնաբավարարման ճանապարհ ընտրում մեկ այլ մարդաբանական տիպին հատուկ դիմագծերը, ասոցացնելով դրանք իրենց նախնիների և ըստ երևույթին նաև իրենց իսկ անցյալի հետ: Սա մեղմ ասած պառակտիչ ու ֆաշիստական հիվանդություն է որ հնարավոր է արմատախիլ անել միայն գիտական մտքի և առողջ դատողականության գերակայության միջոցով: 

Պետք չէ ձեզ ճղել մարդկանց ապացուցելու համար որ հայերը արիացի են, ժամանակին կապուտաչյա են եղել կամ նման ինչ-ինչ տխմար մտքեր, դա բացարձակ կապ չունի հայրենասիրության ու ազգային գիտակցության հետ: Այսպես կոչված  «արիացիներ»   պայամանական անվանումը տրվում է հնդեվրոպական լեզվաընտանիքը հնդիրանական ճյուղին (Indo-Iranian languages): Հավանաբար պարզ է որ այս ճյուղին պատկանող մարդիկ ոչնչով առավել չեն մյուսներից: Եթե խնդիր ունեք ինքնության հետ ապա պետք է հիշեցնեմ որ հայ ժողովրդի հնագույն և փառահեղ պատմությունը լրիվ բավարար է ինքներդ ձեզ լիարժեք զգալու և ձեր հայրենասիրական քիմքը բավարարելու համար:
Արիացի լինելը, արիացի խաղալը ուղղակի միամիտ ձգտումներ են, անհիմն ու փուչ. դրանով ոչ երկիր են կառուցում և ոչ էլ երկրի արժանի քաղաքացի դառնում: 


5 Mar 2015

Manuscripts, lost due to Armenian Genocide, may exceed 30.000


Чеченец по национальности Артур Эскаев написал стихотворение об Армении

Армянскому народу сердечно посвящаю

Артур Эскаев
Гора Немрут, Гробница Антиоха I Коммагенского (Западная Армения)
Гора Немрут | Гробница Антиоха I Коммагенского (Западная Армения)

Приветствую, любимая Армения
Лежащая средь гор седых Кавказа
Ты лучшее Создателя творение
Что красивее сладкого рассказа.

Я много слышал о Тебе, и часто
Природа, горы, реки и поля
И беркуты, летающие властно
Над небом, Бога, о Тебе моля.

Чтоб Ты была могучею и сильной
И чтоб народ Твой горести не знал
И собирая, урожай обильный
Друзей своих радушно в гости звал.

История Твоя глубока, словно
Морское дно, невидное глазам
Через страдания Ты шла безмолвно
Давая волю горестным слезам.

Վանաձոր, Լոռու մարզ | Vanadzor, Lori Province (Photo)


Վանաձորը ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքն է, հանդիսանում է Լոռու մարզի մարզկենտրոնը: Ժամանակին արդյունաբերական մեծ քաղաք էր, բնականոն զարգանում  ու վերափոխվում էր: Այսօր, զուտ այն պատճառով որ Հայաստանում ձեռք բերված անկախությունը չգնահատվեց ըստ արժանվույնս և իշխանության եկան միմյանց հաջորդող ազգակեր ոհմակներ, քաղաքը կորցրել է իր դեմքը վերածվել գորշ գավառական բնակավայրի, որտեղ կյանքը կարծես մխրճվել, մնացել է 90-ականներում և չկա որևէ լուրջ տնտեսական դրական փոփոխություն: 
Ինչպես և Հայաստանի մյուս քաղաքներում, այստեղ ևս կան բՌաբուսներ, "խամեռներ", ճոխ ռեստորաններ, սուպերմարկետներ ու հարուստ չինովնիկներ, աղբ, ժանգոտած կրպակներ, կիսափլված ու խարխուլ շենքեր, ինչ-որ անհասկանալի շինությունների կառկասներ,  բայց ինչպես և Հայաստանի մյուս քաղաքներում այստեղ ևս Չկան արդյունաբերական գործարաններ, ասֆալտապատված փողոցներ ու բակեր, խնամված զբոսայգիներ, նորմալ հասարակական տրանսպորտ, նորոգված թանգարաններ ու պատկերասրահներ ... այստեղ նույնպես մարդիկ դժգոհ են իշխանությունից, պաշտոնյաներից, հարուստներից ու աղքատներից, իրենք իրենցից: Ինչպես կասեր մարդամեկի տատը՝  «Գաղջը ամենուր է»:

Մուսա լեռան ազատամարտի Փրկիչ դրոշը

N 1 Փրկված հայերը Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգստում
1915 թ-ի գարնանը թուրքական իշխանություններն սկսել էին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հուլիսի 30-ին գաղթի հրաման էր տրվել նաև Միջերկրականի առափնյա շրջանի՝ Սուեդիայի (Հալեպի նահանգի Անտիոք գավառ) 6 հայկական գյուղերի ավելի քան 6 հզ. բնակչությանը: Մի մասը, ենթարկվելով հրամանին, բռնում է գաղթի ճանապարհը (մեծ մասը զոհվում է), մյուսները՝ մոտ 5 հզ. հոգի, որոշելով պաշտպանվել, բարձրանում են ծովափնյա Մուսա լեռը և ստեղծում ռազմական ճամբար: Դիմադրությունը ղեկավարելու համար ընտրվում է Զինվորական խորհուրդ, որի մեջ ընդգրկվում են Եսայի Յաղուբյանը, Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը, Պետրոս Տմլաքյանը և ուրիշներ:

2 Mar 2015

Փարաջանովի Նռան գույնը և երգչուհի Մադոննան | The Color of Pomegranates


Լուսանկարում համեմատական է անցկացվում Փարաջանովի  «Նռան գույնը» (1968) ֆիլմի և Մադոննայի  "Bedtime Story"  տեսահոլովակի միջև: Հավանաբար դիտել եք Մադոննայի այս հոլովակը, այն ստեղծվել է  ռեժիսոր Mark Romanek-ի կողմից 1995 թ-ին: Ունի սիմվոլիստական, սյուրռեալիստական բնույթ:
Անկասկած Mark Romanek-ը ծանոթ է եղել մեծ կինոռեժիսորի արվեստին և ոգեշնչվել է ֆիլմից: Տեսահոլովակում մի քանի այլ դրվագներ ևս կան որոնք ուղիղ հղում են Փարաջանովին: Ինքներդ կարող եք համեմատականներ անցկացնել եթե իհարկե նայել եք ֆիլմը :
Related Posts Plugin for WordPress, Blogger...