27 Feb 2015

В Москве меня предупреждали: «Там — ни слова об Армении» | Татьяна Щербина

"Московские новости" թերթի սյունակագիր Տատյանա Շերբինան ներկայացնում է Բաքու կատարած իր այցելության մանրամասները և այն հակահայկական պրոպագանդան, որով կովկասյան թաթարները երկիր այցելած օտարազգիների մեջ փորձում են ատելություն սերմանել հայերի նկատմամբ:

-----------------------------------------------------------------------------------------

Татьяна Щербина | Колумнисты | Московские новости

Мое первое столкновение с «национальным вопросом» произошло в 1988 году. Ельцин, став мэром (называлось иначе) Москвы, устроил по всему городу ярмарки: приезжали грузовики из «солнечных республик» и выгружали на лотки овощи и фрукты. И вот разражается конфликт в Нагорном Карабахе. Подхожу к лотку возле дома, спрашиваю: «А виноград откуда?» Мы тогда все были очень политизированны. «Из Азербайджана, — отвечает продавец и хитро улыбается: — Но сорт армянский».

И вот я впервые в Азербайджане, Баку, 2010 год. За большим столом — творческая интеллигенция, все азербайджанцы. За последние четверть века город перестал быть интернациональным. Я гость, потому после приветственных тостов мне задают вопросы.

26 Feb 2015

ISIS-ի զինյալները ոչնչացնում են միջագետքյան հնագույն հուշարձանները | ISIS Destroys Archaeological Treasures in Mosul (VIDEO)

ISIS Destroys Archaeological Treasures in Mosul (VIDEO)
ISIS-ի զինյալները տեսանյութ են հրապարակել թե ինչպես են ոչնչացնում Իրաքի Մոսուլ քաղաքի հնագիտական թանգարանի հավաքածուն: Հավաքածուն ներառում է շուրջ մի քանի հազար տարեկան շումերական, աքքադական, ասորեստանյան կոթողներ: Էս նույն անտարբերությամբ Աֆղանստանում ոչնչացվեց Բուդդայի հսկայական ժայռափոր արձանը ու նույն կերպ վարվեցիին նաև հարևան թաթարները ոչնչացնելով Ջուղայի խաչքարերը: Զրո արձագանք, զրո հետևանք:

Isis fighters 'destroy ancient artefacts at Mosul museum' (26 February 2015)
Footage is said to show militants in Iraq smashing statues with sledgehammers in bid to crush what they call non-Islamic ideas. Priceless 3,000-year-old artworks smashed to pieces in minutes.

Հանրության դեգրադացում կամ տակտի զգացողության բացակայությունը


ԵՐԵՎԱՆԻ №78 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ

Նկարում պատկերվածա Երևանի N 78 դպրոցը: Նման ճոխ, հավանաբար նաև շքեղ հարդարանքով էս մարդիկ իբր ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Այն որ երկիրը տգիտության կեղտի մեջա ու գնալով ավելիա խրվում դրա մեջ նորություն չի: Բայց երբ որպես էդ կեղտն արտադրող ու խրախուսող հանդեսա գալից ԴՊՐՈՑԸ արդեն էն վերջին հույսն էլ որ դե մի բան կփոխվի, դե իշխանափոխություն կլինի կդզվի, բան-ման, այ դա էլ իսպառ վերանումա, մոռացվում: Ինչքան կարճմիտ, երեսպաշտ ու բուն գաղափարից անտեղյակ, վերացած պիտի լինի մարդ որ նման անճոռնի միտք իրականացնի: Ցեղասպանության 100 ամյակը ձեր համար հիշատակի արարողությունա թե նոր տարվա հանդես, մարտի 8: Հիշատակի արարողությանա թե ձեր դպրոցը ռեկլամ անելու, աչք մտնելու, մյուսներին ճոխությամբ, գունառատությամբ "NaXanDZacnelU" փորձ ... փուչիկներ էլ կախեիք ու վերջին ակորդը կխփեիք:

23 Feb 2015

Հայկական բերդեր և ամրոցներ: Բերդավան | Berdavan

Բերդավան / Berdavan
Տավուշի մարզի Բերդավան գյուղի հարավ-արևելյան կողմում՝ հայ-ադրբեջանական սահմանի հարևանությամբ է գտնվում XI-XIIIդ. համանուն ամրոցը (նաև՝ Ղալինջաքար): Տարածքում կան նաև մ.թ.ա. II հզմ. «Հալնջաքար» և XIII դարի «Ձիթհանքի» ամրոցներ, XVIII-XIX դարերի սբ. Նշան եկեղեցի, մատուռ և գերեզմանոց, Ք.ա. 2-1 հզ թվագրվող դամբարաններ։ 

Գրավոր աղբյուրներում Ղալինջաքար ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թ.: Հավանական է, որ ուշ միջնադարում ենթարկվել է նորոգության: 1983 թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը և այլն: Ճարտարապետական հորինվածքով եռանկյունաձև հատակագծով, արևելք-արևմուտք ուղղվածությամբ աշտարակավոր պարսպապատերով կառույց է, որի աղյուսաշար սլաքաձև ավարտով միակ մուտքը բացված է արևմուտքից: Ամրոցն ունեցել է ստորգետնյա գաղտնուղի, որի սկզբնահատվածը պահպանվել է արևելյան աշտարակի ստորին մասում:

22 Feb 2015

Cultural genocide of Armenian heritage in Turkey

Acts and measures undertaken to destroy the culture of a nation or an ethnic group is called ''cultural genocide''. The word ''Genocide'' coined by Raphael Lemkin, does not only refer to the physical extermination of a national or religious group, but also its spiritual and cultural destruction. The concept of ''national and cultural genocide'' has not yet been included in the 1948 UN Convention on the prevention and punishment of the crime of Genocide.

Վարագավանքի անհայտ գահը որպես Սենեքերիմ Արծրունու արքայական գահ


Այս լուսանկարը ներկայացված է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կայքում, արվել է 1880-ականներին Արևմտյան Հայաստանում: Ըստ կից ինֆորմացիայի պատկերված են հայ հոգևորականներ, որոնք շրջապատել են Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու գահը (Վարագավանք): Հաշվի առնելով որ Սենեքերիմ-Հովհաննես Արծրունին գահակալել է 11-րդ դարում հետևում է որ գահը նույնպես պիտի թվագրվի այդ ժամանակաշրջանով, սակայն գահի արտաքին տեսքն ու գերազանց պահպանվածությունն արդեն ոչ մի կերպ չեն հիմնավորում այդ տեղեկությունը: 

Armenian architecture. Digital Art and Drawings. Yerevan City. Part 2

Part 1 Armenian architecture. Digital Art and Drawings

Yerevan City. Armenia

Armenian National Academic Theatre of Opera and Ballet after Alexander Spendiaryan 

Քրդերը պատմության կեղծարարների շարքում: Ծոփքի թագավորություն

Քրդերի ախորժակը սահմաններ չի ճանաչում. հերթը հասավ հայկական Ծոփքին: Դեռ հլը փառք որ էս խզբզանքը բլոգներում ու քրդական պորտալներումա հանդիպում ու դեռևս չի հասել ակադեմիական մակարդակների: Քրդական հարցը ներկայումս զուգորդվում է Հայկական հարցի հետ ու որոշակի մակարդակի վրա հակադրվում Հայկական հարցին: Ամեն պարագայում կեղծարարության այս ձևը հատուկ է բոլոր աներևույթ «ազգերին», որոնք երբևէ պետականություն չեն ունեցել կամ էլ նոր են կոնսոլիդացվում որպես ազգ. մի ձև պիտի ինքնահաստատվեն, պատմություն հնարեն թե չէ ? Օրինակները բազմաթիվ են ու բազմաբնույթ:

Հարցին լուծում տալու համար պարտադիր պայման են հանդիսանում հակադարձելն ու արձագանքելը (յուրաքանչյուր ազդեցություն հակազդեցություն չգտնելով ավելի է խորանում): Կեղծիքը արդյունք չի տա ու հեշտ կչեզոքացվի համապատասխան քայլերի պարագայում, բայց ամեն անգամ կանգնում ենք կոտրված տաշտակի առջև. Հայաստանում գիտությունը մղված է վերջին պլան իսկ անհատները շատ բան անել չեն կարող: Սրա հետևանքով ամեն թափթուկ օգտվումա մեր թուլությունից:
Քրդական ռեվիզիոնիզմի մասին որոշակի պատկերացում կազմելու համար  առաջին հերթին խորհուրդ կտամ կարդալ Իսմաիլ Բեշիկչիի (İsmail Beşikçi) "Պետությունների կողմից գաղութացված Քուրդիստան" գիրքը: Բեշիկչին համարվում է քրդական պատմությանը վերաբերող աշխատությունների հիմնասյուներից մեկը:
Սարգիս Հացպանեանի հրավիրած մամլո ասուլիսը քրդական թեմայի շուրջ: ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Նկարում պատկերված է Արշամ II թագավորի դրամը: Այս շրջանում արդեն նախորդ արքաներին հատուկ սրածայր խույրը փոխարինվում է հարթ գլխանոցով:


Էն անհարմար պահը երբ «պոնչիզմը» ու «քյաբաբիզմը» թափանցում են եկեղեցի

Հայաստանում առկա մշակութային անկումը դժվար թե ինչ որ բան շրջանցեր, այդ թվում հոգևոր արժեքները: Երբ երկրիդ մեջ «ախռանի պետ» կամ «գենեՌալի շոֆեռ» լինելը արդեն հաջողության գրավականա ու «պՌիստիժնի» ուրեմն ոչ միայն «խիարնա» թարս աճել այլ մի ամբողջ ժողովուրդ: 
«Մոմասեղանը» տեղադրված է Սեւանի ափին գտնվող Հայրավանքում (IX-XII դդ):
Լուսանկարը FB-ում հրապարակելուց հետո հանրային քննարկուների առարկա դարձավ, որից հետո Գեղարքունիքի թեմից արձագանգեցին՝ «Գեղարքունիքի թեմը կզբաղվի «Պոնչի» խնդրով»:


Armenian architecture. Digital Art and Drawings. Part 1

Author N. Gyulumyan 

Church of the Holy Cross on Akdamar Island and The monastery of Dadivank

Virtual architectural reconstruction of medieval Armenian capital Ani

Ani is a ruined medieval Armenian city situated in the Turkish province of Kars (Western Armenia), near the border with Armenia.
Between 961 and 1045 it was the capital of the medieval (Bagratuni) Armenian Kingdom that covered much of present day Armenia and eastern Turkey. Called the "City of 1001 Churches," Ani stood on various trade routes and its many religious buildings, palaces, and fortifications were amongst the most technically and artistically advanced structures in the world.
At its height, Ani had a population of 100,000–200,000 people and was the rival of Constantinople, Baghdad and Damascus. Long ago renowned for its splendor and magnificence, Ani was abandoned and largely forgotten in the sixteenth and seventeenth centuries.

20 Feb 2015

Շիզոֆրենիզմը էս անգամ էլ հաղթեց բանականությանը

Չգիտեմ սրան ինչ որակում տամ .. գլխուղեղի ուռուցք, շիզոֆրենիզմ, հոգեկան խանգարում ... Սա ինչ մոլուցքա, ինքնահաստատման խնդիր ? Հայաստանում հազարավոր հուշարձաններ վերացման վտանգի տակ են, մնացյալ խնդիրներին անգամ չանդրադառնամ: Ինչով են մտածում էս մարդիկ, սրանք ինչ իրականությունում են ապրում. այլ մոլորակ, զուգահեռ տիեզերք: Սփյուռք, սփյուռք ...


Սփյուռքի ներկայացուցիչները մտադիր են ՀՀ-ում տեղադրել աշխարհի ամենամեծ խաչը

Թշվառ ժողովուրդ կամ զոմբի ապոկալիպսիս

«Բալշոյ Բռատ»
Ռուսական զորքը որ իբր ապահովումա Հայաստանի անվտագությունը, իսկ իրականում իր հարավային սահմաններն ու Հս. Կովկասնա պաշտպանում, սրան էլ գումարած արդեն երկշաբաթյա մաքսային միությունը ու ժողովրդի ստրկամիտ և ցավալիորեն գերակշիռ զանգվածը որ վարաքվածա ռուսապաշտական կործանարար տենդով, վերջում էլ հավելենք մեր երկրի անողնաշար իշխանություններին և արդյունքում տեսնում ենք դաժանաբար սպանված հայ ընտանիք: Չկարծեք թե սրանք իրարից անկախ գործոններ են. մեկ մյուսի օգնությամբ, իրար լրացնելով քայքայում և հայաթափում մեր երկիրը որպես հեռահար նպատակ ունենալով Հայաստան առանց հայերի:


Ռուսաստանի գաղութ Հայաստանում այդ երկիրը դիտարկում են որպես փրկչի ու մտածում անողնաշարին վայել էն տրամաբանությամբ որ «եթե Ռուսաստան չլներ մեզ հում-հում կուտեին» (ինչպես բազմիցս շեշտել են նաև մի շարք փսլնքոտ իշխանական թալանչիներ), իսկ Ռ.-ում մեզ, ավելի ճիշտ հենց այդ ռուսապաշտներին դիտարկում են որպես չուռկա, երկրորդ սորթ, «սևահետույք», անարժան և այլն ... էստեղ ամենաողբերգականը գիտեք որնա ??? .. էն որ հայաստանյան քաղաքացիների գերակշիռ հատվածը էդ դրվածքի հետ լիովին համաձայնա ! Խնդրեմ վայելք: 

10 Feb 2015

Yerevan Facades, Illustration Series. Architecture and Graphic Design

A series of facade illustrations from Yerevan's most prominent buildings by Harouth Mekhjian (United Kingdom)

9 Feb 2015

Vank Cathedral. Holy Savior Armenian Cathedral in Isfahan, Iran

Holy Savior Cathedral  also known as Vank Cathedral and The Church of the Saintly Sisters, is a cathedral in Isfahan, Iran. Vank means "monastery" or "convent" in the Armenian language. Vank Cathedral was one of the first churches to be established in the city's Jolfa district by Armenian deportees settled by Shah Abbas I after the Ottoman War of 1603-1605. The varying fortunes and independence of this suburb across the Zayandeh rood and its eclectic mix of European missionaries, mercenaries and travelers can be traced almost chronologically in the cathedral's combination of building styles and contrasts in its external and internal architectural treatment.

7 Feb 2015

British Council Armenia. Narek Hovhannisyan

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի (British Council Armenia), ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) և ՀՀ ԿԳ նախարարության համատեղ հայտարարած (2013թ. Նոյեմբեր 25) «Beeline Scholarship» մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2014թ. փետրվարի 14-ին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքաելյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և պաշտոնական այլ անձինք:
Մրցույթին մասնակցել են Հայաստանի պետական բուհերում սովորող 568 ուսանող, որոնցից 179-ն անցել է հաջորդ փուլ: ՀՀ ԿԳ  նախարարության, միջազգային, կրթական և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ այդ թվում նաև կրթական ոլորտում առաջատար փորձագետներից կազմված հանձնաժողովի որոշման արդյունքում կրթաթոշակի արժանացել է 95 ուսանող: Կրթաթոշակ շահածների մեծ մասը` 30 տոկոսը, Երևանի պետական համալսարանից են, 12-ը՝ Տնտեսագիտական համալսարանից:

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության բաժնի ուսանող  Նարեկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ծրագիրը («Հայկական մշակույթի զարգացման, ներկայացման և հուշարձանների պահպանման խնդիրը»), հավաքելով առավելագույն միավորները, զբաղեցրել է առաջին տեղը:

1in.am Armenian News & Analyses


Արմեն Աշոտյան. Հայաստանում պետք է փող վաստակեն բացառապես սեփական խելքով ու գիտելիքներով

Beeline Scholarship winner is presenting his project-proposal



5 Feb 2015

Related Posts Plugin for WordPress, Blogger...